Այս 2 բանի վրա եմ ձեր ուշադրությունն ուզում գրավել այսօր․ Իշխան Գևորգյան
copy image url

Այս 2 բանի վրա եմ ձեր ուշադրությունն ուզում գրավել այսօր․ Իշխան Գևորգյան

Միտք Ներքին 1 օր առաջ - 12:01 04-06-2025
Իշխան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս 2 բանի վրա եմ ձեր ուշադրությունն ուզում գրավել այսօր:

1. Մեր եղած զրահատեխնիկայի "մանղաիզացիան":

Իսրայելից Ռուսաստան էլ չկա մարտի դաշտում դռոնից չպաշտպանված զինտեխնիկա: Լավ կլինի հարաբերական անդորրը օգտագործել այդ գործը գործարանային կերպով անելու համար:

2. Բանակին տալ հարթափող հրացաններ ու մարզել դրանցով:

Պարզից էլ պարզ է որ թշնամին դա կիրառելու է մեր դեմ:

Պարզից էլ պարզ է որ հարթափողը էֆֆեկտիվ է:

Կարող ենք փորձ նույնիսկ կազմակերպել, հողի վրա ապացուցեմ:

Բանակի հրաձգարաններում էլ պիտի լինեն ափսե նետող սարքեր ու էլի այլ մարզման անհրաժեշտ պարագաներ....

Պիտի առանձին աշխատենք հատուկ դռոն խփելուն հարմարացված փամփուշտների ուղղությամբ, ընդ որում թե 12 տրամաչափի թե 7,62*39...

Ախր սրանք անքննելի ճշմարտություններ են, որոնց չանելը հետո շատ արյունոտ է լինելու»։