Ներքին 1 տարի առաջ - 17:30 03-06-2025

Ժպտացեք, ձեզ տուգանում են․ ավտոմեքենայի ներսն այլևս անձնական տարածք չի համարվի

Հայաստանում վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է նոր Սահմանադրության ընդունման հարցը։ Օրերս Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ եթե Սահմանադրական դատարանը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը հակասահմանադրական ճանաչի, ապա ինքը սահմանադրական բարեփոխումներ կնախաձեռնի։

Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսում գերակայում է տեսակետը, որ այն ադրբեջանական օրակարգ է, և գործող իշխանությունը դա անում է բացառապես Ադրբեջանի պահանջով։ Այս պնդումն էլ ավելի համոզիչ է թվում Ադրբեջանից հնչող հայտարարությունների ֆոնին․ հարևան երկրի պաշտոնյաները գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում են, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել։

Բաքվի գլխավոր պահանջն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվի ՀՀ Անկախության հռչակագրին կատարվող հղումը, որն էլ իր հերթին հղում է կատարվում Հայաստանի և Արցախի վերամիավորման ակտին։ Ադրբեջանում սա որակում են որպես տարածքային պահանջ՝ արդարացիորեն մտավախություններ ունենալով, որ ՀՀ հաջորդ իշխանությունները կարող են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերը հակասահմանադրական ճանաչել ու հրաժարվել նրա ստանձնած պարտավորությունների կատարումից։ Հենց այս պատճառով էլ, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, որ իր երկիրը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրի ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի ժողովրդի հետ։

Ներկայումս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարժվում է Ադրբեջանի պահանջները կատարու ճանապարհով՝ հայտարարելով, որ դա անում է ոչ թե Բաքվի պահանջով, այլ սեփական նախաձեռնությամբ։ Այժմ ակտիվորեն ընթանում են նոր Սահմանադրության տեքստի մշակման աշխատանքները, որն, ինչպես Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է հայտարարել, պատրաստ կլինի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նոր Սահմանադրության ընդունմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանի պահանջները բավարարելուց անդին նաև սեփական խնդիրներն է լուծում։ Մասնավորապես՝ նոր Սահմանադրությամբ ավտոմեքենայի ներսի հատվածն, ինչպես նաև ավտոտնակն այլևս անձնական տարածք չեն համարվի, ինչը իրավապահներին թույլ կտա հիշյալ վայրերում լուսանկարել քաղաքացիներին ու տուգանել, ինչը գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս անել։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իր պաշտոնավարման 7 տարում բազմիցս իր ենթականերին հրահանգել է այնպիսի գործիքակազմեր մշակել, որոնցով հնարավոր կլինի վարորդներին տուգանել ավտոմեքենայի ներսում կատարվող խախտումների, մասնավորապես՝ մեքենայի ղեկին հեռախոսով խոսելու, ծխելու և այլնի համար, սակայն դա չի հաջողվել՝ հաշվի առնելով հիշյալ սահմանադրական արգելքը։ Նման մտադրության մասին վերջերս Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ինչը ևս անիրագործելի էր։ «Փոքրիկ տեսախցիկային համակարգեր կտեղադրվեն պարեկային ծառայողների մեքենաների տանիքներին, որոնք թույլ կտան 360 աստիճանով նկարահանել շրջակայքում գտնվող մեքենաները, որոնց վարորդները հեռախոսով խոսում են, ծխում են կամ ամրագոտի չեն կապել»,- ասել էր նա։

Այսպիսով՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը որոշել է «հաճելին», կամ ավելի ճիշտ կլինի ասել պարտադիրը համատեղել օգտակարի հետ, և իր երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերոջ պահանջները կատարելուց զատ նաև Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին տուգանելու լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել։ Հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը հի՞մա էլ է կարծում, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, թե՞ ներկայումս նա փոխել է իր պատկերացումները և հարկ վճարող քաղաքացիների հետ մեկտեղ հերոս է համարում նաև տուգանվող քաղաքացիներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները