Ներքին 5 ամիս առաջ - 17:23 20-05-2026

Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության Տարոնիկ բնակավայր այցի ընթացքում բնակիչներից մեկը նշել է, որ տարիներ շարունակ դաշտում աշխատելով՝ այսօր կանգնել է այն խնդրի առաջ, որ այդ աշխատանքը չի հաշվարկվում որպես աշխատանքային ստաժ, ինչն անմիջական ազդեցություն ունի թոշակի և սոցիալական այլ իրավունքների վրա։

«Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ, և հետագայում թոշակի ու սոցիալական այլ հարցերի հաշվարկման ժամանակ հիմք ընդունվի որպես աշխատանքային ստաժ»,- նշել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է արժևորել գյուղացու տարիների աշխատանքը և ապահովել սոցիալական արդարություն այն մարդկանց համար, ովքեր իրենց աշխատանքով պահել են գյուղն ու գյուղատնտեսությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում