Ուղիղ եթեր

Օրակարգ․ Սյունիքի շուրջ չերևացող գործընթացներ են ծավալվում․ Աննա Կարապետյան 

Օրակարգ 1 օր առաջ - 20:00 03-06-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Աննա Կարապետյանի հետ զրուցել ենք Հայ Առաքելական եկեղեցուն և Վեհափառ հայրապետին թիրախավորելու ներքին ու արտաքին շարժառիթների, Արցախի հարցն, այդ թվում՝ եկեղեցու կողմից օրակարգում պահելու անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ներկայացվող պահաջների, մինչև 2026 թվականը խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունների, Սյունիքի նկատմամբ հետաքրքրության աճի, Գորիսում Ֆրանսիայի կողմից գլխավոր հյուպատոսություն բացելու շարժառիթների, ռուս-ուկրաինական բանակցությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աննա Կարապետյանը նկատեց, որ Սյունիքի շուրջ ներկայումս երևացող ու չերևացող զարգացումներ են ծավալվում։ «Ընդհանուր առմամբ Սյունիքի շուրջ ակնհայտ է, որ կան երևացող ու չերևացող գործընթացներ, այդ թվում՝ այդ գործընթացները ծավալվում են Ադրբեջանի հերթական պահանջի՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումով պահանջի և դրան Իրանի հակադրության ներքո, բայց ակնհայտ է, որ այստեղ կա գործընթաց։ Եվ այն երկրները և այն ուժերը, որոնք ուզում են ունենալ տարածաշրջանում ազդեցություն ու դերակատարում, ցանկանում են ունենալ անմիջական ներկայություն այդ տարածաշրջանում, որպեսզի, այդ թվում՝ տեղյակ լինեն օրակարգերից, ունենան ազդեցության հնարավորություն, վերահսկողության հնարավորություն, և վաղը ստեղծվող այդ նոր իրավիճակի կոնտեքստում ունենալ հավակնություն՝ ունենալու սեփական դերակատարումը»,- ասաց քաղաքագետը՝ պատահական չհամարելով, որ միայն Ֆրանսիան չէ, որը ցանկանում է Սյունիքում ներկայություն ունենալ։

Անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացին՝ Աննա Կարապետյանը նկատեց, որ այդ ճանապարհով Նիկոլ Փաշինյանը հետագայում խուսափելու է պատասխանատվությունից։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

15:55 Նիկոլ Փաշինյանը հենակետային բժշկական քոլեջի շենքը «նվիրե՞լ» է դստերը
19:03 Մեր միակ տունը վաճառել ենք և վարկով տուն գնել, ինչպես տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ. Աննա Հակոբյան
18:42 Երևանի կրկեսը քանդում են, որ տեղում «մո՞լլ» բացեն
16:35 Երևանցիները «գրավել» են Լոռու Յաղդանը գյուղը
16:18 Թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող կինն անկանոն վարք է դրսևորել մայրուղում
19:50 Կապանցի Նվեր Գևորգյանը պահանջում է պատասխանատվություն՝ իրեն հայհոյած ոստիկանի համար
21:36 Եթե Նիկոլին հաջողվի հաղթել Եկեղեցուն, ապա վտանգի տակ կհայտնվեն ամբողջ աշխարհում քրիստոնեական բոլոր եկեղեցիները
22:14 Արմավիրի մարզում շինարարական աշխատանքներ կատարելիս 32-ամյա տղամարդու ձեռքում նռնակը պայթել է
23:38 Եկեղեցու դեմ Նիկոլի արշավով տարված՝ հասարակությունը չնկատեց, որ Արցախի Հանրապետությունն այլևս նախագահ չունի
21:51 Նիկոլ Փաշինյանը գյուղերը միտումնավոր կդատարկե. ջրաձորցի