Ուղիղ եթեր
Ավելին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:23 02-06-2025

$700,000 արժողությամբ Rolls Royce-ը մի քանի անգամ վրաերթի է ենթարկել մոտոցիկլավարին

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ծանր վթար։ 37-ամյա վարորդը, մոտ $700,000 արժողությամբ Rolls Royce Cullinan ամենագնացով, փորձել է շրջվել կրկնակի հոծ գծով ու չի նկատել մոտոցիկլավարին։

Մեքենան բախվել է մոտոցիկլին ու մի քանի անգամ վրաերթի ենթարկել 35-ամյա վարորդին։ Վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Ականատեսների խոսքով՝ վթարից հետո վարորդը փորձել է հանել մեքենայի համարանիշները։

Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։

Տեսանյութն՝ այստեղ