Ներքին 1 տարի առաջ - 12:50 02-06-2025

Ֆասթեքսը սպորտի ֆեդերացիաներին տրամադրել է 276 միլիոն դրամ

Ս.թ. մայիսի 27-ին Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 13 սպորտի ֆեդերացիաների դրամական պարգևների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ և աջակիցներ:

«Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ Կարեն Գիլոյանը պատմել է, թե ինչպես դեռ 2024 թ. Բադալյանների ընտանիքի հետ զրույցից հետո ծրագիրն արժանացել է բարեհաճ վերաբերմունքի և հայտարարվել էր, որ առաջիկա յոթ տարիների ընթացքում հայկական սպորտի զարգացման համար ծախսվելու է հինգ միլիոն թոքեն:

Նախորդ տարի մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին, մերսողներին, ֆեդերացիաներին 714,000 թոքենին համապատասխան ՀՀ դրամ է տրամադրվել տարբեր առաջնությունների անցկացման համար: Այս տարի փետրվարին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո որոշվել է, որ դրամաշնորհ կստանան նաև այն ֆեդերացիաները, որոնք առաջատար են, ուժեղ և փառքով են պսակում մեր երկրի պատիվը: Գումարը տրվելու է փուլ առ փուլ. արդեն կա 81 պարգևատրվող Եվրոպայի առաջնության բոլոր մարզաձևերում, և տարեվերջին Աշխարհի առաջնության գրանցված արդյունքներով կբաշխվի գումարի մնացած մասը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է.

«Ֆասթեքսը, հավատարիմ մնալով իր նախաձեռնությանը, շարունակում է մնալ հայկական սպորտի կողքին: Շնորհավորում եմ բոլորիդ ձեր հաղթանակների ու հաջողությունների կապակցությամբ: Մենք հպարտանում ենք դրանցով ու շատ ենք գնահատում. ոչ միայն մարզիկների, այլ նաև մարզիչների, բժիշկների, հոգեբանների և աջակից անձակազմի դերն այդ ամբողջում: Առ այսօր Ֆասթեքսը տրամադրել է հայկական սպորտի զարգացման համար շուրջ 950 միլիոն դրամ»:

Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը հայտարարել է, որ տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ դարձավ արծաթե մեդալակիր: Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության արդյունքում էլ հայ մարզիկներն ունեցել են առաջին երկու բրոնզե մեդալները:

«Շատ շնորհակալություն Բադալյան ընտանիքին: Սպորտը ձեր կարիքը շատ ունի»,- ընդգծել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Պավել Քարտաշյանը:

Հակադոպինգային գործակալության տնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը շեշտել է, որ Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է, և պետք է զերծ մնալ արգելված խթանիչներից. «Ամենակարևոր պահին այս օգնությունը եկավ մեզ: Վեց տարի քրտնաջան աշխատանքից հետո Հայաստանի Հանրապետությունը կունենա իրավունք մոտակա 12 տարին միշտ մասնակցել օլիմպիական խաղերին: Եվ կաշխատենք արդարացնել ձեր վստահությունը»:

Դրամական աջակցություն է տրամադրվել Կարատեի (8 մլն), Բասկետբոլի (8 մլն), Վոլեյբոլի (8 մլն), Շախմատի ուսանողական-մարզական (8 մլն), Սպորտային պարերի (8 մլն), Ծանրամարտի (10 մլն), Ըմբշամարտի (9 մլն), Շախմատի (3 մլն), Հրաձգության (4 մլն), Հակադոպինգային (4 մլն), Սպորտային մարմնամարզության (3 մլն) ֆեդերացիաներին:

Պարգևատրման արարողությունից հետո սպորտային ֆեդերացիաների ներկայացուցիչները հուշանվերներ են հանձնել Բադալյանների ընտանիքին: Ընդհանուր առմամբ՝ Ֆասթեքսը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ֆեդերացիաներին տրամադրել է 276 մլն դրամ՝ շարունակելով աջակցել հայկական սպորտի զարգացմանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք

Ձեզ գուցե հետաքրքրի