Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:02 02-06-2025

Քննեք Փաշինյանի գրառումների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը․ «ՀայաՔվե»-ի հայտարարությունը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը եկեղեցու դեմ ուղղված` Փաշինյանի ապօրինի կոչերի վերաբերյալ:

«Սիրելի հայրենակիցներ, դիմում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից։ Երեկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր Facebook-ի պաշտոնական էջում մի շարք հայտարարություններ թույլ տվեց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հասցեին։ Ընդ որում, այդ հայտարարությունները և՛ վիրավորական բնույթ ունեին, և՛ բացի դրանից անմիջականորեն միջամտում էին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու գործերին։ Այդ կապակցությամբ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անունից լիազորված ենք հայտարարելու հետևյալը․

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածը երաշխավորում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատ գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, ընդ որում այդ ազատությունը երաշխավորում է պետության կողմից և պետությունը որևէ կերպ իրավունք չունի միջամտել նրանց ներքին գործերից։ Ի հավելումն դրան, մեր Սահմանադրության 18-րդ կետը բացառիկ կարգավիճակ է շնորհում Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն՝ որպես մեր ինքնության հենասյուն։ Հավելելով ասենք նաև, որ մեր սահմանադրության վեցերորդ հոդվածը նաև նախատեսում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձիք իրավունք չունեն կատարել այնպիսի գործողություններ, որոնք չեն բխում նրանց լիազորություններից, և եթե նրանք կատարում են այդպիսի գործողություններ, որոնք չեն բխում նրանց լիազորություններից, ապա դա համարժեք է սահմանադրական կարգի տապալմանը։ Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը նախատեսում է խիստ քրեական պատիժ՝ 10-ից մինչև 15 տարվա ազատազրկում, այն պաշտոնատար և ոչ միայն պաշտոնատար անձանց համար, որոնք խախտել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հոդվածների առաջին կետերը կամ էլ յոթերորդ հոդվածը։ Այսինքն, վեցերորդ հոդվածի առաջին կետի խախտումը համարվում է սահմանադրական կարգի տապալմանը ուղղված գործողություն և որը նախատեսում է, ինչպես արդեն ասացի, խիստ քրեական պատիժ մեր քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով։

Այս կապակցությամբ ցանկանում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունը հրավիրել այն գործողությունների վրա, որոնք մեր տեսանկյունից համարժեք են Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերի մեջ պետության միջամտության, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր պաշտոնով արդեն ի պաշտոնե ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ Սահմանադրությունը երաշխավորում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի միջամտում եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների ներքին գործերին, ուստի խնդրում ենք ընդունել այս հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին, նախաձեռնել քրեական գործ՝ քննելու Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գրառումների և հայտարարությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածի նախատեսվող սանկցիաներին և պատժամիջոցներին։ Մեր կողմից պատրաստ ենք տրամադրել հավելյալ փաստեր և մեր կողմից պատրաստ ենք հետևողականորեն պաշտպանել և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, և Հայաստանի Հանրապետության օրենքները, և նաև Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որպես ոչ միայն քաղաքացիներ, այլև նրա հավատացյալներ»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:48 Սանկտ Պետերբուրգը և Տվերը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. Wildberries-ի պահեստներում կրկին հրդեհ է բռնկվել

Ձեզ գուցե հետաքրքրի