Ներքին 1 տարի առաջ - 14:19 31-05-2025

Պետք է ստեղծել վերկուսակցական համակարգ՝ մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար. Գագիկ Ծառուկյան

Շաքե Իսայանը ներկայացրել է Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված հիմնական թեզիսները, որոնք առանձնացրել է հարցազրույցի ընթացքում ։

«Մթնոլորտի կարևորությունը.

«Ես գիտեմ մի բան. մեր ազգին սազական չէ, որ մեր երեխաները մեծանան պարտության և խեղճության մթնոլորտում»։

Արժեքների մասին.

«Մեր երկրի արժեքը արդար քրտինքով աշխատող և արժանապատիվ կյանքով ապրող մարդն է»։

Բաքվում պահվող գերիների ճակատագիրը.

«Քանի դեռ գերիներ ունենք Բաքվում, չենք կարող հանգիստ ապրել. սա ազգային արժանապատվության հարց է։ Պետք է ամեն հնարավոր քայլ անել նրանց ազատելու համար»։

Արցախցիների խնդիրների համակարգային լուծումը.

«Հիսուն տարի էլ 40 հազար դրամ տան՝ խնդիրները չեն լուծվելու։ Պետք է խրախուսել բնակարանային շինարարություն՝ գյուղերի, թաղամասերի, քաղաքների կառուցում Արցախի մեր հայրենակիցների համար։ Սա պետք է արվի պետություն-մասնավոր համագործակցությամբ»։

Հասարակության պառակտման անթույլատրելիությունը.

«Մեծագույն հանցագործություն է՝ մեր ժողովրդին բաժանել «ռուսամետների», «արևմտամետների» և այլ խմբերի։ Մենք ուժեղ ենք, եթե միասին ենք. Մենք ունենք մեկ հայրենիք»։

Պատմական հիշողության պահպանումը

«Ես եղել եմ Մոսկվայի զորահանդեսին։ Մենք մեծ հաղթանակի մի մասն ենք, և պետք է հպարտանանք դրանով։ Շատ կուզեի, որ հայկական զորախումբը ներկայացվեր Կարմիր հրապարակում՝ մասնակցեին նաև Արցախից զինվորներ»։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Այսօր բոլոր պետությունները ձգտում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների։ Ինչու՞ պետք է մենք թշնամանանք: Մենք նույնպես պետք է տնտեսական և անվտանգային խոշոր ծրագրեր քննարկենք, որոնք մեր երկիրը լրիվ ուրիշ վիճակի կբերեն: Շատ մեծ հնարավորություններ կան միասին աշխատելու, իսկ սրա հակառակը դատարկ խոսելն է»։

Քաղաքական ուժերը չունեն վստահություն.

«Ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից։ Ժողովուրդը հոգնել է հնի ու նորի պայքարից. մարդիկ ապագա են ուզում»։

Վերկուսակցական համախմբման անհրաժեշտությունը.

«Պետք է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը։ Կարևոր է բոլոր գրագետ, փորձառու և հայրենասեր մարդկանց ներգրավումը երկրի զարգացման գործին»։

Ընտրությունների մասնակցության տեսլականը.

«Ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին դեռ շուտ է խոսել։ Եթե մասնակցեմ, ապա ներկայանալու եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը լուծումներ կառաջարկի յուրաքանչյուր քաղաքացու համար: Ամեն ընտանիք, ամեն քաղաքացի այդ ծրագրում պետք է տեսնի իր խնդիրների լուծումը։ Ի՞նչ է առաջարկվում իրեն, որ ինքն ավելի լավ ապրի, իր ընտանիքն ավելի լավ ապրի, երկիրն անվտանգ լինի, բիզնեսն արդար պայմաններում անի։ Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ երկիրն իր քաղաքացուն՝ անվտանգության, առողջապահության, սոցիալական ապահովության առումով»։

Հայրենիքը պետք է լինի առաջնահերթ, ոչ թե պաշտոնը.

«Այո, ես պատրաստ եմ ամեն ինչ անել լրջագույն ծրագիր կազմելու, Հայաստանի և Սփյուռքի լավագույն մասնագետների ջանքերով, պատրաստ եմ համախմբել բոլոր ոլորտների գրագետ, պարկեշտ մարդկանց, ներկայացնել ծրագիրը և անձամբ չհավակնել վարչապետի պաշտոնին։ Ես ամեն ինչի հասած մարդ եմ, ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ինձ իմ հայրենիքն է հետաքրքրում»։

Քրիստոսի արձանի կառուցման գաղափարը.

«Արձանի կառուցման հիմքում ընկած է ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին նորովի ներկայանալու գաղափարը։ Այն լինելու է ազգային նախագիծ, որտեղ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քրիստոնյա, մեր ժողովրդի յուրաքանչյուր բարեկամ կարողանալու է իր մասնակցությունն ունենալ»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե