Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 22:37 31-10-2025

«Առաջարկ Հայաստանին» ՀԿ-ն պետական գրանցում է ստացել. այն լինելու է վերկուսակցական ու վերքաղաքական հարթակ․ Իվետա Տոնոյան

Այսուհետ այս ձևաչափում պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու առաջիկա անելիքները։ Թեպետ մշտապես օպերատիվ կապի մեջ եմ լրատվամիջոցների իմ գործընկերների հետ, հանրային հաշվետվության այս ձևաչափը կդառնա տեղեկատվության տրամադրման գործուն մեխանիզմներից մեկը:

Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«1․ Այսպիսով, տեղեկացնեմ, որ այսօր պետական գրանցում է ստացել «Առաջարկ Հայաստանին» հասարակական կազմակերպությունը: Սա լինելու է հետաքրքիր գաղափարների հավաքագրման պլատֆորմ: Ինչո՞ւ գնացինք այս ճանապարհով, որպեսզի ապացուցենք, որ սա լինելու է վերկուսակցական ու վերքաղաքական հարթակ, որտեղ մասնագիտական ներուժ ունեցող մարդիկ չեն կաշկանդվի երկրի առջև ծառացած խնդիրների լուծման մեխանիզմներ առաջարկել: Մենք վստահ ենք, որ կառուցողական դաշտում, մասնագիտական ներուժի համախմբմամբ ու օգտագործմամբ հնարավոր է հասնել լուրջ ու էական արդյունքների։

2. Օրեր առաջ հայտարարվել էր «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության մեկնարկի մասին, որին արդեն միացել են մարզաշխարհի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Ցավոք, երիտասարդության շրջանում առկա մի շարք արատավոր երևույթներ, օրինակ թմրամոլությունը, դարձել է մեր ժամանակների չարիքը և դրա դեմ պայքարը պահանջում է միասնական ջանքեր։ Սրանից զատ առողջ ապրելակերպի գաղափարների քարոզումը, ուսանողական սպորտի զարգացման անհրաժեշտությունը, հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր ընկերների և եղբայրների՝ մարզվելու և սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածումը կարող է լուրջ հիմնաքար հանդիսանալ երիտասարդների համախմբման գործում։ Վստահ եմ, որ այս նախագիծը մեծ ապագա է ունենալու։ Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը նախատեսում է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ այս նախաձեռնության շրջանակներում հանդիպումների շարք սկսել։ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի, ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական և ուսուցչական համայնքների, պետական և մասնավոր կառույցների համատեղ ջանքերով, վստահաբար հնարավոր է հասնել առավելագույն արդյունքի։

3. 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանը, ով Գագիկ Ծառուկյանի որոշմամբ նշանակվել էր ՀԱՕԿ նախագահի օգնական, սկսել է ակտիվ աշխատել։ Էրիկը համակարգելու է վիրավորում ստացած զինծառայողների մարզվելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ուղղված ծրագրերը։ Ծառուկյան ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել վիրավոր մեր եղբայրների մարզվելուն, վերականգնվելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները։ Առաջիկա օրերին մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ երիտասարդներ կսկսեն անվճար մարզվել «Օլիմպավան»-ում։

4. Հատիսի գագաթին լայն թափով շարունակվում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը: Առ այսօր կառուցման գործընթացին խորհրդանշական մասնակցություն են ունեցել հազարավոր կամավորներ՝ արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ, մարզերից ու արտերկրից մեր բազմաթիվ հայրենակիցներ, որոնք նաև մասնակցության հավաստագրեր են ստացել։ Հիսուս Քրիստոսի արձանը բնականոն ու ինքնաբուխ կերպով հիրավի վերածվում է ազգային կառույցի, որտեղ յուրաքանչյուրը ցանկանում է դառնալ կերտվող պատմության մի մասնիկը։ Այս օրերին ևս կամավորների այցելությունները շարունակվում են»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան