Ուղիղ եթեր
Ավելին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:31 30-05-2025

Բրազիլացի միանձնուհիների բիթբոքսը և պարը հիացրել են սոցցանցերի օգտատերերին

Քույրեր Մարիզել Կասիանոն և Մարիսա դե Պաուլան սոցիալական ցանցերում հայտնի դարձան Pai Eterno բրազիլական հեռուստաալիքով իրենց խանդավառ ելույթից հետո։ Նրանք կատարեցին կրոնական թեմայով երգ՝ համադրելով այն բիթբոքսի և պարային տարրերի հետ։

Քույր Մարիսելը, ով արդեն ունի ավելի քան 100,000 հետևորդ Instagram-ում, նշել է, որ ելույթը եղել է լիովին ինքնաբուխ։ «Ոտքերս պարզապես սկսեցին պարել»,- ժպիտով պատմել է նա։ Նրա համոզմամբ՝ այսպիսի անկաշկանդ և ուրախ մոտեցումը կամուրջ է դառնում դեպի մարդկանց սրտերը։

Տեսանյութն՝ այստեղ