Ներքին 1 տարի առաջ - 11:10 30-05-2025

63-ամյա կինը Գ. Նժդեհի հրապարակի անցումի տակ առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտ է վաճառել. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարոության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ նաև պայքար են տանում Շենգավիթ վարչական շրջանում ապօրինի ձեռնակատիրական գործունեության դեմ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 29-ին, Շենգավիթի ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ Երևանի բնակիչ 63-ամյա Թամարա Մ.-ն զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և նշված կասկածանքով Բագրատունյաց պողոտայում հայտնաբերում են Թամարա Մ.-ին ու հրավիրում ոստիկանության Շենգվիթի բաժին:

Արդեն տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և Թամարա Մ.-ն ոստիկաններին է ներկայացնում մոտ 209 տուփ սպիտակ և 73 տուփ սև «Վինսթոն» տեսակի, առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտ:

Ըստ Թամարա Մ.-ի՝ ինքը առանց պետական գրանցման կամ հաշվառման Գարեգին Նժդեհի հրապարակի անցումի տակ վաճառել է առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտ:

Դեպքի փաստով Շենգավիթի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Թամարա Մ.-ն և առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտները նույնպես ներկայացվել են քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին