Ներքին 1 տարի առաջ - 17:47 29-05-2025

Անահիտ Մանասյանը Աննա Հակոբյանի՞ն է պաշտպանում, թե՞ քաղաքացիներին․ նախկին ՄԻՊ-ի գնահատականը

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ներկայիս ՄԻՊ-ը նշում անուն ազգանուն։ ՄԻՊ-ի լիազորությունների մեջ է մտնում ցանկացած անձի՝ վիրավորական լինի խոսք, դրա կանխելը, դրա, այսպես ասած՝ դեմն առնելը։ Կապ չունի, անուն ազգանունն ի՞նչ է, չեմ ուզում կրկնել։ Ես դրա համար զարմանում եմ, թե ինչո՞ւ է պաշտպանը ընդգծում, որ ահա այս անձի գրառումները իր լիազորությունների մեջ չէ։ Մարդու իրավունքների պաշտպանի
լիազորությունները Հայաստանում տարածվում են ցանկացած մարդու՝ քաղաքացի լինի, թե ուղղակի այլ կարգավիճակով, եթե տեղի է ունեցել վիրավորանք, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը կամ հային, որտեղ, դա ազգային արժանապատվություն է, ամբողջովին, մարդու իրավունքների ոչ միայն լիազորությունն է արձագանքել, այլև պարտականությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, մեկնաբանելով ՀՀ ներկայիս ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետևյալ հայտարարությանը․ «Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, նաև էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները, դրանք այս առումով սահմանափակված են։ Ի տարբերություն ինձ՝ նման ոլորտում լիազորություն ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետևաբար, կարծում եմ՝ այս հարցը կարող եք նրանց ուղղել»։

«Տեսեք ինչումն է հարցը։ Մանասյան Անահիտը ասում է նրա մասին, որ տվյալ դեպքում այդ անձնավորության վիրավորանքները չեն ընկալվում որպես պետության, պետական որևէ մարմնի կամ դրա ներկայացուցչի։ Բայց Մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր է արձագանքել հանրության մեջ տեղի ունեցած որևէ դեպքերի։ Նկատի ունեմ, տվյալ դեպքում, եթե կան բողոքներ քաղաքացիներից և, եթե իրենք բողոքել են որևէ մի այլ մարմնի, ասենք՝ ցանկացած պետական մարմնի, և եթե արձագանքը չի եղել տվյալ մարմնի կողմից, ապա ինքը պետք է դիմի այդ պետական մարմնի ներկայացուցչին սա առաջինը։

Եվ 2-րդ-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանատու է և նրա լիազորությունների մեջ է մտնում ցանկացած հասարակական կազմակերպության կամ ֆոնդերին ևս դիմելը, եթե այդպիսինները գործում են Հայաստանի Հանրապետության որևէ մի ոլորտում։ Մենք գիտենք, որ Աննա Հակոբյան կոչվածը ղեկավարում է այնպիսի դրամաշնորհների, որոնք որ մինչև անգամ գոյություն ունեն և վերաբերվում են տարբեր խավերի։

Ուրեմն, եթե այդ գործերը վերաբերում են իրավաբանական անձին, ապա ՄԻՊ-ի լիազորությունները տարածվում են նաև հասարակության կարգի, անձի կամ պետության անվտանգության խնդիրներին։ Եթե ինքը՝ Մանասյան Անահիտը, խոսում է այն մասին, որ մարդու իրավունքների ոտնահարվում է համարվում այն դեպքերը, երբ որ մարդու իրավոնքների ոտնահարումը տեղի է ունենում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և նրա ներկայացուցչի կողմից, ապա ես հիշեցնեմ, որ ՄԻՊ-ը իրավունք ունի հատուկ զեկույցներ պատրաստելու նաև առանձին դեպքերում, երբ դա վերաբերվում է մարդու իրավունքների կամ անձանց արժանապատվությանը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Ինչ վերաբերվում է Անահիտ Մանասյանի Աննա Հակոբյանին չպատասխանելուն Ալավերդյանը նշեց, որ ինքը չգիտի կոնկրետ պատճառը և իրավունք չվերապահեց իրեն պաշտոնապես, ՄԻՊ-ի և Աննա Հակոբյանի հարաբերություններին գնահատական տալ։

ՀՀ առաջին ՄԻՊ-ը, խոսելով ներկայիս ՄԻՊ-ից, ցանկություն հայտնեց, որ նա անկախության զգացում ունենար, որ ՀՀ բոլոր ՄԻՊ-երը ունենան դա, բայց ներկայիս ՄԻՊ-ը չունի, և վերջին նշանկված 2 ՄԻՊ-երը ամենակարևոր որակը չունեին, իրավապահ գործունեությամբ հանրությանը հայտնի չէին և վստահություն չէին վայելում, որը դիտարկվում է որպես իշխանության կողմից նշանակված անձ։

«Ես իսկապես ցավակցում եմ Անահիտ Մանասյանին, որ ինքը կարևորագույն այդ անկախության տարը չունի և ընկալվում է հասարակության մեջ ինչպես գործադիր, այնպես էլ օրեսդիր իշխանությունների թիմի անդամ, այլ ոչ թե անկախ պաշտոնատար անձ»,-եզրափակեց Oragir.News-ի զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»