Մամուլ 1 տարի առաջ - 08:48 29-05-2025

Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանության ներսում շրջանառվող տեղեկության համաձայն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Հիշեցնենք, որ ռուսական կողմը փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել դեռեւս 2023 թվականից։ Մինչդեռ 2022-ից Կապանում հյուպատոսություն ունի նաեւ Իրանը, մոտ օրերս էլ Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու Գորիսում։ Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ մինչեւ մայիսի վերջ կլինի կոնկրետ պայմանավորվածություն, սակայն մեր աղբյուրներն ասում են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ Երեկ կապանցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը մեր հարցին, թե ինչու է ձգվում բացումը, աբսուրդ պատասխան տվեց, թե խնդիրը համայնքապետի դաշտում է՝ տարածքի խնդիրը չի լուծվում, հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը