Մամուլ 3 տարի առաջ - 08:06 08-03-2023

Քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների հետեւողական քայլերը վերջին ժամանակներում անհանգստություն են առաջացրել ռուսական իշխանությունների մոտ։ Տարբեր էմիսարներ են գործուղվում Հայաստան, մեզ ասացին, որ փորձում են ընդդիմադիր նոր՝ առավել կենսունակ միավոր ձեւավորել, որը անհրաժեշտության դեպքում կօգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

Ռուսական գործոնի ակտիվության ապացույց է նաեւ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի նախօրեի հանդիպումը հայտնի ռուս մարդկանց անունը կրող երևանյան դպրոցների տնօրենների հետ։ Սերգեյ Կոպիրկինը տնօրեններին հայտնել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը։ Արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում