Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:37 28-05-2025

Բաքվի, Գանձակի, Նախիջևանի պատմական ահռելի ժառանգության իրական ստեղծարարները հայերն են

«Գեղարդ» հիմնադրամի և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Հայկականության անատոմիան Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին․ ստեղծարարություն՝ ատելության միջավայրում» աշխատաժողովը։

«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, ողջունելով ներկաններին, շնորհավորեց կարևոր օրվա՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվա խորհրդի առթիվ։ Գոռ Մարգարյանն իր խոսքում շեշտեց, որ 20-րդ դարասկզբին առաջացած Ադրբեջան պետությունն, իր ստեղծման օրվանից ի վեր, միջազգային հանրությանը փորձում է, պետության անվանման (Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետություն) «ժողովրդական» բաղադրիչը թարգմանաբար ներկայացնել որպես «դեմոկրատական», ու դա աշխարհին «վաճառել», իրեն մատուցել՝ ներկայանալով որպես առաջին «դեմոկրատական» պետություն։

«Հակադրվելով ի սկզբանե ջարդարար, հակահայ, հայկականությունը յուրացնող քաղաքականություն որդեգրած պետությանը՝ մենք պետք է ցույց տանք, թե ովքեր են տարածաշրջանի իրական բնիկները։ Պետք է բարձրաձայնենք, թե ովքեր են նույն Բաքվում, Գանձակում և այլուր պատմամշակութային ահռելի ժառանգության իրական ստեղծարարները, և ինչպես են մուսուլմանը, թաթարը, և հետագայում՝ խորհրդային իշխանության ջանքերով «ստեղծված» ադրբեջանցին հայկական ստեղծարարությունը յուրացրել»,- ընդգծեց Գ․ Մարգարյանը։

Իր զեկույցում, հենվելով ֆրանսիական աղբյուրների տեղեկությունների վրա, Գոռ Մարգարյանը խոսեց Բաքվում հայերի նավթարդյունաբերական գործունեության մասին․ «Սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող, Ֆրանսիայի Արտգործնախարարության պատվերով առևտրական գործակալների, կոնսուլների և դեսպանների կողմից կազմված պաշտոնական զեկույցների, ժողովածուների հրատարակության շարքը կազմված է ֆրանսիական հյուպատոսական կենտրոններից՝ օրինակ՝ Թիֆլիսից, պարբերաբար ստացվող զեկույցներից, որտեղ կարևորվում են Հարավային Կովկասի դերն ու նշանակությունը»։

Գ․ Մարգարյանի արձանագրմամբ՝ դիվանագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրված, վերլուծված են թե՛ տարածաշրջանի ժողովրդագրական կազմը, թե՛ նավթային պաշարները, նավթարդյունաբերման ու արդյունահանման կազմակերպման գործը, որոշ հայ նավթարդյունաբերողների կապիտալը, արտահանված նավթի ծավալները։

Ողջունելով ներկաներին՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ այսօրվա խորագրած թեման առաջին հերթին պատմության հանդեպ պարտքի և արդարության վերականգնման փորձ է՝ վերլուծելով ոչ միայն բռնությունները, այլև՝ ընդգծելով հայ ժողովրդի ստեղծարար դիմադրությունը՝ մշակույթի, հիշողության և ինքնության պաշտպանության միջոցով։

Ըստ Վ․ Գաբրիելյանի՝ երբ տարածաշրջանում վերակառուցումները շարունակվում են, պարտավոր ենք հիշեցնել, որ գարդմանցին, շիրվանցին ու նախիջևանցին պատմություն ունեն, իրավունք, որը պետք է պաշտպանվի։

Աշխատաժողովին զեկուցումներով հանդես եկան «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբաններ Հասմիկ Կիրակոսյանը, Հակոբ Մուրադյանը, Աննա Պալաքյանը, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամ Միքայել Միքայելյանը, «Փրկված մասունքեր» բարեգործական ՀԿ նախագահ Մանուշակ Խոջայանը։ Քննարկումներով հանդես եկան ինչպես թեմայով հետաքրքրվող գիտական ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ՝ միության այլ անդամներ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան