Արտաքին 3 տարի առաջ - 14:51 07-02-2023

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով առկա են նաև հայկական պատմական ժառանգության փլուզումներ. թյուրքագետ

Թուրքիայի և Սիրիայի տարածքում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առկա են պատմական ժառանգության փլուզումներ։ Այս մասին տեղեկացնում է թյուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ փլուզումների շարքում առկա են նաև հայկական ժառանգության փլուզումներ։

Թյուրքագետը հայտնում է, որ երկրաշարժը տարածվել է պատմական Կիլիկիայից մինչև Աղձնիք, որտեղ առկա է շատ հարուստ ու բազմաշերտ ժառանգություն։

Գևորգ Պետրոսյանի տեղեկություններով՝ այս պահին հստակ է Այնթափի բերդի պարիսպների, ինչպես նաև Այնթափի կենտրոնի Սբ Աստվածածին հայկական եկեղեցու գմբեթի փլուզումները, որը ներկայումս գործում է մզկիթի կարգավիճակով։ «Ենթադրում եմ, որ մարդկային մեծաթիվ զոհերի և քաղաքների փլուզումներից հետո ավելի ուշ միայն կխոսվի պատմական ժառանգության կրած վնասների մասին»,- գրել է թուրքագետը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է Գազիանթեփ քաղաքի (պատմական Այնթափ-խմբ․) ամրոցը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել