Ներքին 1 տարի առաջ - 15:07 28-05-2025

Փաշինյանը կեղծ խաղաղության օրակարգով փորձում է հասարակությանը «կերակրել» ու մեկ անգամ ևս վերընտրվել

Դա անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են: Իր իշխանության տարիներին Հայաստանի ինքնիշխանության մակարդակն իջել է պլենտուսի աստիճան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատում արված այն հայտարարությանը, որ մենք այսօր ավելի՛ պետություն ենք, ավելի՛ ինքնիշխան ենք, քան երբևէ, իսկ հայ ժողովուրդը այսօր հայրենիք փնտրելու կարիք չունի:

«Իր իշխանության տարիներին ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարված է, թշնամին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, հետևաբար ինքը պետականությունից, հայրենիքից խոսելու իրավունք չունի, որովհետև ինքը դրա թշնամին է: Նիկոլ Փաշինյանն իրական Հայաստանի կոնցեպտով փորձում է արդարացնել այն բոլոր զիջումները, որոնք արվել են թշնամուն», -ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ հանձնումները հիմնավորելու համար հորինել է իրական Հայաստանի կոնցեպտը և կեղծ խաղաղության օրակարգը, որով փորձում է մեր հասարակությանը «կերակրել». «Դրանով նա փորձում է ևս մեկ անգամ վերընտրվել կամ վերարտադրվել»,-եզրափակեց Սաղաթելյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից