Ուղիղ եթեր
Արամ Մանուկյան. Առաջին հանրապետության չգնահատված հիմնադիրը
copy image url

Արամ Մանուկյան. Առաջին հանրապետության չգնահատված հիմնադիրը

Ներքին 1 օր առաջ - 14:20 28-05-2025
Մայիսի 28-ը կերտողն Առաջին Հանրապետության հիմնադիր հայր Արամ Մանուկյանը, իր կյանքի ընթացքում մնաց չգնահատված։ Նա պատշաճ գնահատված չէ նաև մեր օրերում։

Երբ թուրքական զորքերը 1918 թվականի մայիսի 21-ին գրավեցին Երևանից 30 կմ հեռու գտնվող Սարդարապատ կայարանն ու գյուղը, և ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, հայ քաղաքական գործիչները, զորքը, բնակչությունը հուսալքված էին։ Շրջանառվում էին Ս. Էջմիածնից ու Երևանից տարհանվելու առաջարկներ։ Արամ Մանուկյանն իր կազմակերպչական մեծ ունակություններով, շրջահայացությամբ, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպեց Սարդարապատի հաղթական հերոսամարտը, հայ ժողովուրդը փրկվեց, ապահովվեց անկախության վերականգնումը։

Պետական իշխանությանը և ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով՝ Արամ Մանուկյանը անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետական կառուցակարգային հիմքերի վրա դնելու գործը։ Անկախության առաջին ամիսներին, մինչև Հայաստանի կառավարության կազմավորումը, Արամ Մանուկյանը Ազգային խորհրդի վարչության վարչության նախագահը և զինվորական բաժնի վարիչն էր։

Ժամանակակիցները նշում են, որ Արամ Մանուկյանը հասարակ երևանցու նման էր ապրում, պատահում էր, որ ճաշի ժամանակ հաց չէր ունենում։ Նա ի պաշտոնե՝ մեծ իշխանություն ուներ, սակայն այն երբեք չէր ծառայեցնում իր անձնական հարստացմանը, չէր շրջանցում օրենքը հանուն անձնական շահի։ Արամ Մանուկյանը ժողովրդի հետ ամենօրյա անմիջական շփումների մեջ գտնվող գործիչ էր։ 1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով և 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց մահկանացուն։

Խորհրդային բռնազվթման տարիներին Արամ Մանուկյանի մասին խոսելն արգելված էր, քանի որ նա մարմնավորում էր ազգային ազատագրական շարժման հաղթական հանգրվանը՝ անկախ պետականության գաղափարը։

1991-ից հետո ևս Արամ Մանուկյանի անունը վերականգնվեց դպրոցական դասագրքերում, նրա անունով անվանակոչվեցին փողոցներ, սեղմադրվեց նրա արձանը, բայց Երևանի սրտում՝ Արամի փողոցում գտնվող տունը, որտեղ ապրել և գործել է Արամ Մանուկյանը, այժմ գտնվում է անմխիթար վիճակում։ Անտեսված, խոնավության դեմ չպաշտպանված, ճեղքված պատերով այդ շինությունը կարծես խոսում է ոչ միայն նյութական քայքայման, այլ՝ հոգեբանական, գաղափարական հետընթացի մասին։

Եթե անկախությունն իրոք բարձրագույն արժեք լիներ, ապա ՀՀ իշխանությունն այս տունը պիտի վերածեր թանգարանի՝ ազգային գիտակցության դաստիարակման կենտրոնի, որտեղ սերունդները կսովորեին՝ ով է Արամ Մանուկյանը, ինչ է նշանակում լինել պետականություն ձևավորող քաղաքացի։ Բայց դրա փոխարեն՝ այն կարծես՝ թողնված է հողին հանձնվելու իր ճակատագրին։

Պետականության հիմնադրի տունը արժանի է խնամքի ու վերականգնման։ Եվ եթե հասարակությունն իրապես ուզում է արժանի լինել Արամ Մանուկյանի հետնորդը համարվելուն, ապա պետք է վերաիմաստավորենք հենց Մայիսի 28-ը որպես մեր անկախության իսկական օր, որպես մեր պատմական կամքի հաղթանակ։ Եվ այս հարցում էական նշանակություն կունենա Արամ Մանուկյանի տունը թանգարանի վերածելը։

Ամենից շատ դիտված

22:58 Հայտնի հայ բլոգերը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնի
19:40 Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը
17:52 Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, Ադրբեջանում՝ հայկական. մերվեք սրա հետ. Ալեն Սիմոնյան
22:21 Ամուսնության առաջարկություն` «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
19:18 Մեր ընտանիքին վերագրում են թալան, փող, շենքեր, դղյակներ, փայաբաժիններ, օլիգարխական նիստուկաց, անբարոյականություններ. Աննա Հակոբյան
12:21 Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը
15:18 «Չուլան»-ը հայերեն խորդանոցն է, թող սովորի․ Միքայել Սրբազանը կրթում է Փաշինյանին 
18:17 Գեղացին իրավունք չունի սովի, երկու բըլդրղան քաղի, թթու դի ու կի. դսեղցի տատիկ 
16:16 Hayat Project-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից
17:20 «Նվիրիր կյանք»-ից մինչև «Ժպիտների քաղաք»․ Ռիտա Սարգսյանի թողած ժառանգությունը, որ վերագրվեց Աննա Հակոբյանին