Ներքին Միտք 1 տարի առաջ - 00:02 28-05-2025

Ալեն Սիմոնյանի հայտարարություններն անամոթություն են, նա սպասարկում է Բաքվի օրակարգը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Հենց այդպես են դառնում կոլոբորանտ իշխանություն, Բաքվի «դեսանտ» Հայաստանում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Ալիևի պահանջած՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները Ղարաբաղի ներկայացուցիչների քայլերի հայելային պատասխանն են:

«Դե մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ որ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր, ինչ-որ, նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում: Մենք էդ չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք՝ տեսա՞ք ինչ ասեց», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանի հայտարարություններն անամոթություն են, եթե նույնիսկ ինձ պես շատերը ռացիոնալ չեն համարում Հայաստանում Արցախի պետական մարմինների պահպանումը:

Ալեն Սիմոնյանի շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, դեռ 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, ԼՂ-ն ճանաչել է ունիտար Ադրբեջանի մաս՝ դրանով փակելով ԼՂ հակամարտության էջը:

Բայց դրանից հետո ավելի մեծ ուժգնությամբ Բաքվում խոսել են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ընդ որում՝ պետական ամենաբարձր մակարդակով:

Բաքվի ագրեսիվ օրակարգը ոչ թե արցախցիների գործողություններ, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության և 44-օրյա պատերազմի հետևանքն են:

Եթե Ալեն Սիմոնյանը փորձում է «մեղավոր» կարգել արցախցիներին, ապա դա մեկ անուն ունի. նա փորձում է պատասխանատվությունը ագրեսոր Ադրբեջանի ուսերից դնել զոհի՝ արցախցիների ուսերին, այլ խոսքով՝ սպասարկում է Բաքվի օրակարգը:

Հենց այդպես են դառնում կոլոբորանտ իշխանություն, Բաքվի «դեսանտ» Հայաստանում»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է

Ձեզ գուցե հետաքրքրի