Ներքին Միտք Խոսք 1 տարի առաջ - 19:29 27-05-2025

Ցեղասպանությունը մերժում են․ Ծիծեռնակաբերդում լեհական պատվիրակությանը ՀՀ-ից ոչ ոք չուղեկցեց

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պատվիրակության` Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի ընթացքում ոչ մի հայ պաշտոնյա հյուրերին չի ուղեկցել, այդ թվում՝ այդ օրը Երևանում գտնվող՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Սամվել Մկրտչյանը։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց Վարշավայի համալսարանի սոցիալական գիտությունների դոկտորանտ, քաղաքագետ Հարություն Ոսկանյանի հետ։

Քաղաքագետի խոսքով՝ մեր իշխանությունը որդեգրել է մերժողական քաղաքականություն, դրա համար ամեն ինչ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։

«Լեհաստանի պատվիրակությունը գալիս է, ու անգամ մեր դեսպանը չի գնում դիմավորում և ուղեկցում, էլ չեմ ասում՝ նախկին դեսպանը։ Կարծում եմ՝ Լեհաստանը հաստատակամ է իր քաղաքականության մեջ, բայց գործողությունները պետք է լինեն երկկողմանի։ Պետք է հասկանալ՝ մեր երկիրը ինչ վերաբերմունք է ցույց տալիս առաջին հերթին իր արժեքների, անցյալի, պատմական իրողությունների նկատմամբ, որպեսզի կարողանա պահանջել համապատասխան երկրից։ Փաստացի խնդիրն այն է, որ մեր իշխանությունները չեն ուզում ոչ մի առումով կապ ունենալ Ցեղասպանության թեմայի հետ։ Մեր իշխանությունները Թուրքիային ասում են՝ սենց եք ուզում, սենց էլ անում ենք։ Լեհաստանից պատվիրակությունը գալիս է, չենք էլ դիմավորում»,- նշեց Ոսկանյանը։

Քաղաքագետը նշեց նաև, որ ըստ պետական արարողակարգի՝ շատ բաներ ընդունված չեն, բայց արվում են.
«Օրինակ՝ Լավրովը պետք է այցելեր Ծիծեռնակաբերդ, բայց չգնաց։ Կարծում եմ՝ այս հարմարվողական ու ենթարկվողական քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի տանելու»։

Հարություն Ոսկանյանը պատմեց՝ երբ Լեհաստանում տարածաշրջանի գորգերն էին ցուցադրվել՝ թե՛ հայկական, թե՛ արցախյան, Ադրբեջանի դեսպանատունը մեծ աղմուկ բարձրացրեց, ու հեռացվեցին արցախյան գորգերը։

Օրինակ բերելով Հայաստանի դեսպանատանը՝ արձանագրեց, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվում թեկուզ հայ-լեհական հարաբերությունների մակարդակով։ Ամեն բան արվում է ի նպաստ Ադրբեջանի ու Թուրքիայի։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից