Ներքին 1 տարի առաջ - 17:45 27-05-2025

Բանակը փորձադաշտ չէ, այստեղ կան սկզբունքներ, որոնք անխախտելի են․ Տիգրան Աբրահամյան

Բանակում բարեփոխումներ անելու և դրական արդյունք ակնկալելու համար առաջին հերթին անհրաժեշտ է տիրապետել զինված ուժերի զարկերակին. ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն իշխանությունը, որը պատկերացում չունի բանակի հիմնադրման առանձնահատկությունների, դրա ինստիտուցիոնալ զարգացման ու անցած փուլերի մասին, պարզապես չի կարող առաջադրել լուծումներ, որոնք մեզ կտանեն որակական առաջընթացի, տեխնոլոգիական զարգացման կամ գաղափարական առաջնահերթությունների ճանապարհով:

Հայրենիքի, երկրի պաշտպանության հիմքում առաջին հերթին գաղափարն է․ եթե դա անտեսում ես, ոչնչացնում ես, բացառում ես, ապա մնացած գործոնները կամ չեն աշխատի կամ կդառնան խիստ անարդյունավետ:

Զինված ուժերում համալրման, մասնագիտական պատրաստության և բարոյահոգեբանական խնդիրների համատեքստում որպես լուծում՝ գումարային փոխհատուցմամբ ծառայության կրճատում սահմանելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից:

Սոցիալական բևեռացումից մինչև արդարության կոպտագույն խախտումները, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու ներհասարակական կյանքում առանց այդ էլ տեղ գտած սևերի ու սպիտակների, ունևորների ու չունևորների բազմաթիվ հակադրությունները:

Այն կառավարությունը, որի համար հերոսը հարկ վճարողն է, ոչ թե հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված մարդը, արդեն իսկ ջախջախել է զինված ուժերի գաղափարական ողնաշարը:

Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները, սոցիալական երաշխիքները եղել են կարևոր գործոն՝ բանակի արդիականացման և մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսնակյունից, սակայն բերել խառնել ու բանակում առկա հիմնարար խնդիրները դիտարկել բացառապես սոցիալական տեսանկյունից, պարզապես վերջնական փակուղի տանող ճանապարհ է:

Զինված ուժերում համալրման խնդիրները բազմաթիվ գործոններով են պայմանավորված՝ պետության մոտեցումից, արժեքային համակարգի անկումից մինչև սոցիալական խնդիրներ, սակայն վերցնել ու բանակի հիմնասյուներից մեկը՝ պարտադիր ժամկետային ծառայությունը, այս աստիճանի խեղաթյուրելն իր մեջ ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում:

Բանակը փորձադաշտ չէ, որտեղ կարելի է այս կամ այն քմահաճույքը կամ ցանկությունը փորձարկել, այստեղ կան սկզբունքներ, որոնք անխախտելի են. հատկապես որ մեր շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն էականորեն չի փոփոխվել, և այս փոփոխությունը մեզ առավել խոցելի է դարձնելու:

Պարտադիր ժամկետային ծառայության հարցում իշխանության մոտեցումը մեկ այլ բան ակնհայտ դարձրեց: Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների, առկա սողանցքների հաղթահարման կամ դրանք նվազագույնին հասցնելու խնդիրն իշխանությունը տապալել է, և հիմա ծաղկող արատավոր բարքերը փորձում են «լուծել» դրանց օրինականացման և կոնֆլիկտը ներհասարակական դաշտ մղելով»,-ասել է Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան