Ներքին 1 տարի առաջ - 12:33 27-05-2025

Վերջնանպատակը պետք է լինի լիարժեք պրոֆեսիոնալ բանակ ունենալը. ԱԺ նախագահը՝ աղմկահարույց նախագծի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության քննարկման հետաձգման պատճառներին՝ շեշտելով, որ հանրային արձագանքը միշտ կարևոր է, սակայն վերջնանպատակը պետք է լինի պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը։

Նշված նախագիծը, որն արդեն իսկ արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը, պետք է քննարկվեր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում մայիսի 26-ին, սակայն նիստը հետաձգվել էր։ Լրագրողի հարցին՝ արդյոք այդ որոշման վրա ազդեցություն ունեցե՞լ է հանրային քննադատությունը, ԱԺ նախագահը պատասխանեց, որ հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի։

«Կարծում եմ, որ օրենքը որոշ փոփոխությունների, միգուցե, կարիք կարող է ունենալ, բայց դա անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Վերջնանպատակը պետք է լինի լիարժեք պրոֆեսիոնալ բանակ ունենալը, որտեղ կծառայեն մարդիկ, որոնք դրան կվերաբերվեն որպես մասնագիտության՝ ամենայն պատասխանատվությամբ»,- ընդգծեց Սիմոնյանը՝ հավելելով, որ քննարկումները շարունակվում են։

Սիմոնյանի խոսքով՝ տարիներ շարունակ բանակում առկա խնդիրները պետք է աստիճանաբար կարգավորվեն, իսկ նման նախաձեռնությունները քննարկվում են հենց այդ նպատակով։ Նա շեշտեց նաև, որ այս պահին չի ցանկանում մտնել նախագծի բովանդակային քննարկման մեջ։

«Այն մարդիկ, որոնք գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են։ Դրա դեմ պայքարը տարվել է և պիտի շարունակվի։ Նախագիծն ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն։ Կրկնում եմ՝ իմ ընկալմամբ, մեր նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, ինչպես շատ նորմալ երկրներում է ընդունված»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք կցանկանան ծառայել բանակում, կստանան բարձր աշխատավարձ և այդ ծառայությունը կդիտարկեն որպես մասնագիտություն։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան