Ներքին 2 տարի առաջ - 18:30 24-01-2024

Սահմանադրությունից Հայոց պատմություն․ Փաշինյանի վերջնանպատակը Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Ըստ այդմ, հանրային հարթակներում մի շարք իշխանամերձ «սահմանադրագետներ» զբաղված են համապատասխան քարոզչական սպասարկմամբ, որի շրջանակներում նշում են, որ իբր արդեն իսկ մշակված է նոր Սահմանադրության զգալի հատվածը։

«Նիկոլ Փաշինյանը սպասարկում է ադրբեջանաթուրքական շահերը, և նրա վարչախմբի կողմից պարտադրվող սահմանադրական նախագծի վերջնանպատակն է Հայաստանը դարձնել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»՝ մեկընդմիշտ հրաժարվելով թե՛ Արցախյան հարցից, թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրից, թե՛ ազգային-ավանդական հենքը պահպանելու և զարգացնելու որևէ հանձնառությունից։ Որևէ լուրջ մասնագետ չի կարող ներգրավվել փաշինյանական նախագծի մշակմանը կամ քննարկմանը»,- Oragir․News-ին տված մեկնաբանությունում շեշտում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Փաշինյանին դեռևս 2021 թվականին են «ընկերաբար» ցուցում տվել՝ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն։ Այդ հրահանգի իրագործումն անհրաժեշտ է, որպեսզի օրենսդրական բարձրագույն մակարդակում իսկ ամրագրվի Փաշինյանի կողմից ասպարեզ նետված թեզը՝ «հայրենիքը պետությունն է»։ Իսկ պետությունը, Փաշինյանի կարծիքով, 29800 քառ․ կմ մակերեսով տարածքն է։ Ըստ այդմ, նոր Սահմանադրությունը չի հենվելու Հայաստանի Անկախության հռչակագրի վրա, որն իր հերթին հղում է կատարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։

Որպեսզի նոր նախագիծն «անցկացնելը» լինի հնարավորինս սահուն, Փաշինյանին ենթակա կառույցներն արդեն լծվել են որոշակի նախապատրաստության․ օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է արտաքուստ անիմաստ մի իրավական ակտ, որով «Հայոց պատմություն» դպրոցական առարկան վերանվանվում է «Հայաստանի պատմության»՝ «ուսումնասիրելու հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններ»։

Այստեղ պետք է նկատի առնել նախորդիվ նշվածը՝ Հայաստանը (որի ամենաբարձր գագաթը, եթե մեջբերենք Փաշինյանի ասածը, Արագած լեռն է – խմբ․) ունի 29800 քառ․ կմ մակերես, որտեղ չկան ո՛չ Արցախը, ո՛չ պատմական Հայաստանի մյուս մասերը, ուստի դպրոցահասակ երեխան չպետք է իմանա, թե որն է Ստեփանակերտը, Մարաշը, Զեյթունը։

Իսկ որ չիմանա, հետագայում ոչ մի «ռևանշիզմով» էլ չի տառապի։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի