Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ «
Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական այսօրվա նիստին չի ներկայացել Սեյրան Օհանյանը՝ առողջական խնդիրների պատճառով, նա գտնվում է բժշկական կենտրոններից մեկում՝ ստացիոնար բուժման։ Նրա բացակայության պայմաններում դատական նիստը ենթակա է հետաձգման։ Արմեն Գևորգյանն էլ հայտնեց՝ առաջիկայում նախատեսված գործուղման մասին։