Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:34 25-05-2025

Այն, ինչ փրկվել էր ջրից, տարավ կրակը

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի առաջին փողոցի 11/3 տանը օրեր առաջ բռնկված հրդեհը դրսում է թողել Մարինե Ավետիքյանին և նրա որդուն։

Ըստ եզրակացության՝ հրդեհի բռնկման պատճառը եղել են էլեկտրական լարերը։

Մեկ տարի առաջ տունը Դեբեդի վարարման ժամանակ հեղեղվել էր, ընտանիքը փոխհատուցում դեռևս չէր ստացել, սակայն կենցաղային տեխնիկա և գույք էին ստացել, որը ևս ամբողջությամբ այրվել է։

Հիմա ընտանիքը բնակվում է հարազատների տանը։ Քարկոփի խճի գործարանն ընտանիքին տանիքի շինանյութ է հատկացրել, օգնության ձեռք են մեկնել նաև համագյուղացիները, սակայն Ալավերդու համայնքապետարանն առայժմ չի արձագանքել։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ