Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:17 24-05-2025

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա մեղադրյալի կարգավիճակ ունի՝ կոռուպցիոն գործերով

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների գործող 9 պաշտոնյա այս պահին անցնում են կոռուպցիոն գործերով եւ ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կառույցից տրված տվյալների համաձայն՝ 2025թ․ ընթացքում անավարտ քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավված քաղաքապետարանի, համայնքապետարանի և վարչական շրջանների պաշտոնատար անձանց թիվը կազմում է 7, որից վարչական շրջանի պաշտոնատար անձինք երեքն են, համայնքապետարանի՝ չորսը։ Այս տվյալներում, ինչպես հայտնեցին ՀԿԿ-ից, դեռևս ներառված չեն եղել մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանից ձերբակալված պաշտոնյաները, հետևաբար՝ այս պահին գործող ինը պաշտոնյա կա մեղադրյալի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է դատարան ուղարկված գործերին, ապա մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով մեղադրյալների թիվը 25 է, որից քաղաքապետարանի պաշտոնատար անձինք՝ 5, վարչական շրջանի՝ 10, համայնքապետարանի՝ 10-ը։

Նշենք, որ քաղաքապետարանն արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում, հերթական և թերևս ամենաթարմ ձերբակալությունը եղել է մայիսի 20-ին։ Մասնավորապես, մայիսի 20-ին իրավապահները խուզարկություններ են իրականացրել Երևանի քաղաքապետարանում՝ Հասարակական կարգի պահպանության ծառայությունում, ինչի արդյունքում քաղաքապետարանի երկու պաշտոնյա ձերբակալվել է՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Վերջիններս կալանավորված են։

Ի դեպ, հատկանշական է, որ ձերբակալվածները մեծամասամբ միջին օղակի աշխատակիցներ են, հետևաբար հարց է առաջանում՝ ինչու չի բարձրացվում առավել բարձր օղակի ներկայացուցիչների պատասխանատվության հարցը, քանզի կա՛մ գործ ունենք իրավիճակին չտիրապետող պաշտոնյաների հետ, կա՛մ կոռուպցիոն դրսևորումներն իրականացվում են նրանց թողտվությամբ։ Ասել է թե՝ խոշոր ձկները հենց շղթայի կարևորագույն մաս են և կոռուպցիայի համար պատասխանատվությունը պարզապես թողնվում է միջին օղակի վրա։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում