Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 23-05-2025

Պատերազմի վտանգն ամեն վայրկյան կա․ հարցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ իրենք փորձում են կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը։ Պետքարտուղարը հայտարարել է, որ հայ գերիների ազատ արձակումը ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի «կարևոր» բաղադրիչ է, որը «ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելուն»։

«Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելուն»,- ասել է Ռուբիոն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Պատերազմի վտանգ տեսնու՞մ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ պատերազմի վտանգ միշտ կա։

«Այո, կա վտանգ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այդ վտանգը միշտ է։

«Պատերազմի վտանգը մշտական է»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ ամեն վայրկյան է պատերազմ։ «Պատերազմ ա էլի, սրանից ավելի ինչ»,- ասաց նա։

«Ոչ, վտանգ չկա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ