Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 22-05-2025

Շոկ է․ ոնց որ գումարի համար է եղել․ ինչ են պատմում հորը դաժանաբար սպանած 22-ամյա երիտասարդի հարևանները

Ինչպես արդեն հայտնել ենք, ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում։ 22-ամյա երիտասարդը սպանել է 65-ամյա հորը, ապա փորձել ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Oragir.News-ն այսօր այցելել է Էջմիածին, եղել է դեպքի վայրում և զրուցել հարևանների հետ։ Հարևաններից մեկը նշեց, որ մեկ ամիս էլ չկա, որ ապրում է սպանվածի հարևանությամբ։

«Ես Արցախից եմ, ամսի 1-ից եմ ապրում էստեղ՝ վարձով։ Մորն եմ տեսել մի քանի անգամ ստեղ բարևել, հայրն էլ՝ Գրիգորը, երեկ էր անցավ, բարևեց։ Մայրը շատ լավ կին է, ինքը դուրս չէր գալիս, ես էլ գնալ-գալ չեմ ունեցել։ Որ խոդովը մտնում ես, իրանց դուռը միշտ բաց էր, ռեմոնտ էին անում։ Սովորական հանգիստ մարդ էր։ Առավոտ վեր կացա, որ գնամ, դուռը փակ էր, պտտվեցի շենքի կողքը, ժողովուրդը հավաքված էին, ասեցին, թե ինչ է եղել»,- պատմեց նա։

Մեկ այլ հարևան էլ ասաց, որ տղայի հետ առանձնապես չի շփվել։ «Ես ստեղ հարս եմ, իրանց հետ շատ չեմ շփվել։ Հոր ու մոր հետ էր ապրում էստեղ։ Քույրեր ուներ, ամուսնացած են ու արտասահմանում են ապրում։ Գումար ա էղել դեպքի վայրում, հիմնականում գումարի համար ա եղել էլի»,- նշեց նա։

Հարևաններից մեկն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ լավ ընտանիք է, և իրենք զարմացած են տեղի ունեցածից։

«Շատ լավ մարդիկ են։ Էդ տղան էլ ժպտերես, նորմալ, անընդհատ մեր խանութ մտնում, դուրս էր գալիս»,- ասաց նա։

«Էս ուր հասանք, տղեն հորը սպանում ա, կբացահայտվի, աղջիկ ջան»,- ասաց մեկ այլ բնակիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում