Ներքին 1 տարի առաջ - 13:09 22-05-2025

Ինչու ենք փող տալիս հանդիսությունների սրահին, անհասկանալի է. Արարատ Միրզոյան

Կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերի քննարկման ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրգորյանը ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են փող տալիս հանդիսությունների սրահին։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ էլ չեն տալիս։

Միրզոյանն էլ նշեց. «Ընդհանրապես կարծում եմ չպետք է տալ»։

Խաչատրյանն էլ նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը 4 մլրդ դրամից հասել է 30 մլրդ դրամի, 30 մլրդ համաֆինանսավորումը նշանակում է, որ հաշվի առնելով դրանց համայնքային համաֆինանսավորումը՝ ծրագրերի արժեքը գերազանցում է 50 մլրդ դրամը։

«Սկզբում նախաձեռնողականությունը խրախուսելու անհրաժեշտություն կար, սկզբից անհրաժեշտ էր, որ համայնքները գրեն իրենց կարծիքով իրենց համար կարևոր հարցերը, որոնց կառավարությունը համաֆինանսավորել է։ Դա եղել է առաջին 3 տարիների մեր առաջնահերթությունը։

Այս տարիների ընթացքում մենք ավելի շատ հորդորում ենք, որ այդ նախաձեռնությունները լինեն ներդրումային առաջնահերթ համարվող ուղղություններով և ավելի քիչ ունենք դեպքեր, երբ դրանք համայնքային կյանքի տեսակյունից կարևոր, բայց ոչ ամենաառաջնահերթ հարցերն են։ ՀԻմա փորձում ենք այնպես անել, որ առաջնահերթույթւոնները պահպանվել և համայնքները գտնեն միջոցներ ոչ ամենաառաջնահերթ հարցերը ինքնուրույնաբար լուծելու համար»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ