Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ միանալ Խոշոր կատվազգիների պահպանությանն ուղղված միջազգային դաշինքին։
Դաշինքին անդամակցությունը կդառնա լայն հնարավորություն՝ իրականացնել ընձառյուծի և այլ կատվազգիների պահպանման գործողությունների ծրագիր, կիրառել նոր մոտեցումներ, ինչպես նաև նպաստել մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ ու արժեքավոր տեսակների պահպանմանը և թվաքանակի ավելացմանը:
Ներկայումս Հայաստանում ընձառյուծների թվաքանակը կազմում է մինչև 10 առանձնյակ, սակայն նրանց սննդային բազան՝ կեր հանդիսացող կենդանատեսակները, աճել է 1000-ից մինչև 3000-ի։