Ներքին 5 տարի առաջ - 14:49 15-09-2021

Ավելի ակտիվացնել աշխատանքները. Քոչարյանը հանձնարարություններ է տվել «Հայաստան» դաշինքին

Տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հավաքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, տեղեկացնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։ Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցերը։

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ։

Դաշինքի անդամները վերահաստատել են իրենց նպատակը՝ հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության օր առաջ հեռացմանը և իրականացնել Հայաստանը զարգացման նորմալ հուն տեղափոխելու՝ "Հայաստան" դաշինքի առաքելությունը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը