Ռուսաստանում կարող է արգելվել տարո քարտերի ընթերցումը. Lenta
copy image url

Ռուսաստանում կարող է արգելվել տարո քարտերի ընթերցումը. Lenta

Մամուլ Արտաքին 3 ժամ առաջ - 09:48 22-05-2025
Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորներ առաջարկում են քրեականացնել տարո քարտերի ընթերցումը և նման այլ ծառայությունների մատուցումը՝ դրանք որակելով որպես խաբեություն։

Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողները տարոլոգիան համարում են «մշակույթի, կրթության և ավանդական արժեքների դեմ ուղղված հանցանք»։ Նրանց կարծիքով` նմանատիպ գործունեությունը պետք է «ճնշվի ամենախիստ ձևով»։

Եթե օրինագիծն ընդունվի, տարո կարդացողները կարող են համարվել խաբեբաներ և ենթարկվել քրեական պատասխանատվության։