Օրակարգ․ Փաշինյանի թուլությունն ու վախերը փոխարինվել են ագրեսիայով․ Հրանտ Միքայելյան

Օրակարգ 1 ամիս առաջ - 20:00 21-05-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հրանտ Միքայելյանի հետ զրուցել ենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի, վերջինիս հայտարարությունների և դրանցում առկա ուղերձների, Ադրբեջանի պահանջների և հռետորաբանության, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում հնարավոր զարգացումների, Նիկոլ Փաշինյանի վերընտրության հարցում Մոսկվայի հնարավոր աջակցության կամ չեզոքության, ՀՀ իշխանությունների հակառուսական գործողությունների, ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի, ներիշխանական խմորումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հրանտ Միքայելյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի թուլությունն վախերը փոխարինվել են ագրեսիայով։ «Սկսեմ վերջին՝ ագրեսիվ պահվածքից, և ի դեպ առաջին հերթին հենց գործող վարչապետի ագրեսիվ պահվածքի մասին պետք է խոսենք, և նաև կնոջ։ Այսինքն՝ մենք ինչ ենք այստեղ տեսնում․ մենք տեսնում ենք՝ ինչքան ժամանակն անցնում է, այդքան ավելի գռեհիկ և ագրեսիվ պահվածք է դրսևորվում։ Եվ իմ կարծիքով այստեղ մենք գործ ունենք ավելի շուտ թուլության հետ, ոչ թե ուժի հետ։ Այսինքն՝ ուժի բացակայությունը, թուլություն, վախերը, իշխանությունները փորձում են այսպես ասած փոխարինել այդ ագրեսիայով՝ վերբալ, թե ոչ վերբալ, տարբեր ժեստերով և այլն։ Երբ մարդը համոզված չէ, երբ որ մարդն ինչ-որ բանից վախենում է, նա փորձում է անընդհատ ինչ-որ սենց ժեստեր անել։ Եվ Փաշինյանը հենց դա է անում՝ իմ կարծիքով»,- ասաց նա։

Քաղաքագետը նկատեց նաև, որ իմպիչմենտի օրակարգն այսօր մեռելածին է։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
17:50 Դիմավորեք՝ 100.000 ադրբեջանցի է գալիս. թիկունքից հարված 
20:17 Պետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ Արսեն Թորոսյանի բռնության կոչը
22:53 Ամոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ Ա-ի ուղերձը
21:25 Նիկոլի թիմակիցները դատարկություն են. հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան