Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:35 21-05-2025

Ստանդարտների երկակիության վկայագիրը. Վարդան Գալստյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Վարդան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստանդարտների երկակիության վկայագիրը

Երբ անցած տարեսկզբին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն ընկերների հետ բարձրացնում էինք մեր ձայնը՝ Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար՝ պաստառների տեսքով, դրանք հաշված ժամեր անց վերանում էին Երևանի տարբեր փողոցների վերնանցումներից՝ ոստիկանության միջամտությամբ։

Երբ սահմանազատման վտանգավոր գործընթացին ընդդիմանալով՝ մայրաքաղաքի փողոցներում տեղադրում էինք և՛ պաստառներ, և՛ «սահմանազատման սյուներ», կրկին նույն ձեռքը՝ նույն արագությամբ, հեռացնում էր դրանք՝ կարծես սարսափելով մեր հիշեցումներից։

Եվ այսօր, երբ Սրբազան պայքարի համակիրները Երևանի տարբեր հատվածներում փակցնում էին բողոքի պաստառներ, նույն պատկերը կրկնվեց։ Բողոքի պաստառները անհետացան՝ պետական մեքենայի սլացքով։
Բայց արի ու տես, որ երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում Երևանի կենտրոնական փողոցներում՝ պարեկների աչքի առաջ, պարզվում են «Պուտին մարդասպան» գրությամբ պաստառներ, անգամ ԱԹՍ-ով նկարահանվում է այդ պաստառներից մեկը Կիևյան կամրջից՝ իշխանության ուժային թևը մնում է ապշեցուցիչ, բայց սովորականին հակառակ լուռ։

Ի՞նչ է փոխվել։ Արձագա՞նք, սկզբունքնե՞ր, թե՞ ուղղակի հանել-չհանելու պատվիրատուն։
Պաստառներով ակցիայի հեղինակն է ՔՊ-ի արբանյակ համարվող «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որի ղեկավար Արման Բաբաջանյանը պաստառ է պարզել նաև ՌԴ դեսպանատան առջև։

Այս ֆոնին անխուսափելի է հարցը՝
Ոստիկանությու՞նն է օրվա իշխանության ենթակայացած կառույցը, թե՞ Բաբաջանյանն ու իր կուսակցությունը վայելում են հատուկ անպատժելիություն։
P.S. Վերջին հարցը՝ հռետորական»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել