Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 20-05-2025

Երջանիկ պատահականությամբ դժբախտ դեպքեր դեռեւս չեն արձանագրվել․ արագաչափ կամ «պառկած մլիցա»՝ Բաղրամյանում

Ալավերդիի Բաղրամյան թաղամասի բնակիչնեի համար իսկական պատուհաս է դարձել Մ 6 միջպետական ճանապարհը հատելը:Ճանապարհն անցնում է Բաղրամյան թաղամասի կենտրոնով՝այն բաժանելով երկու մասի։ Դպրոցական աշակերտներն էլ,օրվա մեջ երկու անգամ ստիպված են հատել միջպետական ճանապարհը,որտեղ կարգազանց վարորդները երբեմն չափազանց մեծ արագությամբ են երթեւեկում: Ճանապարհի հիմնանորոգումից հետո գծանշումներն ինչպես հարկն է կատարվել են, բայց երթևեկող մեքենաների արագությունը ՝ պայմանավորված լավ ասֆալտով ավելացել է,իսկ վարորդներին զսպելու որևէ լուրջ քայլ չի կատարվել։ Բնակիչներն օրինակ առաջարկում են այստեղ արագաչափ տեղադրել կամ ռետինե արգելապատնեշ կամ առավել հայտնի «պառկած մլիցա», որը կնվազեցնի վթարային իրավիճակները։ Այս տեղանքում, վարորդներից շատերն անգամ անցումով անցող հետիոտնին չեն զիջում, անտեսում են տեղադրված՝ արագությունը սահմանափակող նշաններն ու վտանգում մարդկային կյանքեր:

«Երջանիկ պատահականությամբ այստեղ դժբախտ դեպքեր դեռեւս չեն արձանագրվել»,- ասում են մտահոգ բնակիչներն ու սպասում լուծումների:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան