Ներքին 1 տարի առաջ - 22:33 16-05-2025

 Մանվել Գրիգորյանը հետմահու հայտնվել է ամբաստանվողի կարգավիճակում․ մեղադրվում է որդուն օժանդակելու մեջ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետմահու քրեական հետապնդում է իրականացվում։

Մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ Գևորգ Սուքիասյանը, Լևոն Սահակյանը:

Քրեական գործը վերաբերում է հողատարածքի սեփականաշնորհմանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ քրեական գործի՝ Կարեն Գրիգորյանը, որը 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը, Էջմիածնի ավագանու 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 1 նիստի թիվ 4 և 5 որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1/46 և Նալբանդյան 1/48 հասցեներում գտնվող վերը նշված հողատարածքները կառուցապատման իրավունքով մրցութային եղանակով տրամադրել է օգտագործման, որից հետո 2010 թվականի հունվարի 18-ին կայացրել է թիվ 1/1 և 2 որոշումները՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված Նալբանդյան փողոցի թիվ 1/46 հասցեում գտնվող 1175 մ2 մակերեսով և Նալբանդյան փողոցի 1/48 հասցեում գտնվող 587 քմ մակերեսով հողամասերը 99 տարի ժամկետով, մրցույթային եղանակով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, իսկ հաջորդ օրը՝ 2010 թվականի հունվարի 19-ին, Կարեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած մրցույթային հանձնաժողովի նիստով սահմանվել է հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթի պայմանները, համաձայն որի՝ կառուցապատման սկիզբ-ավարտ սահմանվել է՝ 01.07.2010 թվականից մինչև 01.07.2011 թվականը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն