Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:44 04-05-2025

Որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի. Սերժ Սարգսյան

Ես շատ մոտիկից եմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, ես չեմ ասի, որ նա ամեն ինչում իդեալական էր, բայց չգնահատել նրա վաստակը՝ ուղղակի ապերախտություն է. այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ՝ խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածի մասին։

Նա նշել է՝ Մանվել Գրիգորյանն Ազգային հերոս է, նրա վաստակը շատ մեծ է։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ տարիներ առաջ հենց Մանվել Գրիգորյանն էր խնդրել, որ կողմ քվեարկեն իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։

«ԱԺ պատգամավորներն ավելի հակված էին եղել կատարել Մանվելի խնդրանքը, քան՝ դեմ քվեարկել, որովհետև ինչքան էլ ժողովրդի ճնշում լիներ, իշխանության ճնշում լիներ, որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի։ Մանվել Գրիգորյանն այնքան մեծ հեղինակություն է ունեցել զինվորականների շրջանում, որ, երբ ապրիլյան պատերազմի 2-րդ օրը մի քանի հազար ԵԿՄ-ականներով հասել էր Ստեփանակերտ, ինձ պարբերաբար զեկուցում էին, որ զորքում ոգևորություն է տիրում, տարածվում էր՝ «տղերք, Մանվելը հասել է»... դրանից ավելի մեծ վաստակ ո՞վ է ունեցել»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը