Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 16:56 09-05-2023

Հզորներին նվաստացնելը, տուշոնկա սարքելը Արցախը տալու նպատակով է եղել․ ազատամարտիկներ

«Մենք այսօր այցելել ենք Եռաբլուր, որպեսզի չմտածեն՝ ամեն ինչ մոռացվել է, հակառակը մենք պատրաստ ենք ևս մեկ հարված թուրքին հասցնել և կարող ենք»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի մասնակից մի տղամարդ։

Նրա խսքով՝ ՀՀ իշխանությունն այսօր փորձում է հայ ժողովրդին թույլ, կոտրված ու անզոր ներկայացնել, բայց իրականում այդպես չէ․ «Ելույթ են ունենում՝ մենք անզոր ենք, մենք փոքր ենք, մենք էս չունենք․ մենք այդ լացողների դասին չենք պատկանում։ Էդ, որ ասում են՝ 50 թվի, 60 թվի զենք է, զենքը՝ զենք է, զենքը կրակում է, մասնագետը պետք է ճիշտ օգտագործի։

Մենք ամեն ինչ էլ ունենք և կարող ենք հաղթանակել։ Այն թաթալաբազները, որ այսօր եկել, նստել ու մեզ ցածրացնում են, մեր հաղթանակները ոտնահարում են, գետնին են հավասարեցնում, մենք դրանց դասին չենք պատկանում․․․»։

Արցախյան առաջին պատերազմի մասնակից Գևորգ Սարգսյանն էլ ասաց, որ ինքը գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանատարության ներքո է կռվել և այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին Գրիգորյանի դեմ, բեմադրություն էր․ «Այդ ձև հզորներին, որ նվաստացրեցին, տուշոնկա սարքեցին, ես նրանց չեմ հարգում, այդ ամենը սարքած գործ էր, որ ժողովրդի աչքից գցեին։ Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո այդ ամենը կբացահայտվի»։

Մեր զրուցակիցների խոսքով՝ պատերազմով անցած գեներալներին նման ձևով չեզոքացնելն այս իշխանությունների ծրագրի մի մասն էր․ «Դա գործարք է եղել, նպատակային է եղել, Արցախը տալու նպատակով է եղել։ Պլանավորված մեր հզոր բանակի գլուխը կերան, գլխավորներին կերան»։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը