Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:20 16-05-2025

Բրենդային գյուղը. Դեբետ 

Լոռու մարզի Դեբետ գյուղը մի քանի տարի առաջ անհրապույր էր՝ «մեռնող» գյուղին հատուկ խնդիրներով: Ամեն ինչ փոխվեց երբ 700 բնակիչ ունեցող փոքրիկ գյուղում կառուցվեց ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնը: Իրականացնելով ենթակառուցվածքների և բիզնեսի զարգացման մի շարք ծրագրեր՝ կենտրոնին հաջողվեց բարելավել գյուղաբնակների կյանքի որակը: Մեկը մյուսի հետեւից կառուցվեցին նոր հյուրանոցներ, հյուրատներ: Կարմիր կղմինդրե տանիքներով գյուղը դարձավ ճանաչելի ամբողջ աշխարհում՝ ապահովելով մի քանի տասնյակ աշխատատեղեր ի շնորհիվ զբոսաշրջության:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով այստեղ նաեւ կառուցվեցին սոցիալական բնակարաններ արցախցի ընտանիքների համար: Արցախից տեղահանվածները 10 տարով անհատույց բնակարաններն օգտագործելու իրավունք ունեն: Նրանցից շատերը նաեւ Դեբեդում՝ սպասարկման ոլորտում աշխատանք են գտել: