Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:42 21-05-2021

Փաստաթղթի կյանքի կոչումով Ոսկեպար գյուղը կհայտնվի ադրբեջանական աքցանի մեջ և կհայաթափվի. Էդգար Էլբակյան

Տիգրանաշենով (ԽՍՀՄ տարիների Քյարքիի անկլավով) է անցնում Հայաստանի հյուսիսը հարավին կապող մայրուղին և այդ մայրուղու վրա իշխող 1777.1 մ և 1678.7 մ նիշով անանուն բարձունքները։

Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե գոնե հանրային, լրատվական և փողոցային ճնշումով չփորձենք վիժեցնել այս հանձնումը, կապիտուլյացիոն վարչակարգը կհանձնի այս տարածքը, իսկ հետո իր քարոզչակայսրությամբ կտարածի աղբ, թե «զատո Թեժքար լեռն ու 1960.8 մ անանուն բարձունքը մերն են», իսկ լծի տակ հեծող ժողովրդի մի մասն էլ առանց հասկանալու ծափ կտա»։

Ավելի ուշ նա նաև անդրադարձել է Ոսկեպատ գյուղի կարևոր նշանակությանը։

«Կապիտուլյացիոն նոր փաստաթղթի կյանքի կոչումով Ոսկեպար գյուղը կհայտնվի ադրբեջանական աքցանի մեջ և կհայաթափվի, իսկ ՀՀ-Վրաստան միջպետական մայրուղին կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եթե հիշենք, որ փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ է նաև ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը, ապա Հայաստանը վերջնականապես կհայտնվի թյուրքական աշխարհի երախում։ Առնվազն հանրային, լրատվական և փողոցային ճնշումով պետք է փորձենք վիժեցնել այս հանձնումը, այլապես Հայաստանում հայ մարդկանց ապագան իրոք լրջագույն ու անդառնալի կասկածի տակ կընկնի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան