Ներքին 1 տարի առաջ - 14:26 16-05-2025

Վնգստացողը հենց Փաշինյանն է. իշխանությունը պարտավոր է հարցադրումներին պատասխանել

Երբ փաստարկներով չես կարողանում պաշտպանել որևէ նախագիծ, մնում է միայն անցնել սահմանները և «սկսել վնգստալ»։

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Telegram-ի ալիքում գրառում է կատարել, որում հայտարարագրման համակարգը քննադատող քաղաքացիներին անվանել է «վնգստացողներ»։ Գրառումը լայն քննարկման առիթ է դարձել։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանից։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, Նաիրի Սարգսյանն ընդգծեց, որ նման խոսքերը ոչ միայն վիրավորանք են քաղաքացիների հասցեին, այլև վկայում են քաղաքական անպատասխանատվության մասին։

«Վնգստացողը հենց ինքն է։ Սա մեր պետության ամոթն է։ Մեզ մնում է՝ համբերել որոշ ժամանակ, մինչև ազատագրվենք այս իրավիճակից»,- նշեց նա։

Նրա խոսքով, երբ որևէ նախագիծ, այդ թվում՝ հայտարարագրման համակարգը, արժանանում է քննադատության, իշխանությունը պետք է հանդես գա հիմնավոր հակափաստարկներով։ Սակայն, երբ փաստարկների պակաս կա, տեղի է ունենում հանրության նկատմամբ վիրավորական խոսք։

«Մենք մեր կարծիքը հիմնավորումներով ենք արտահայտում՝ ներկայացնելով, թե ինչո՞ւ այս կամ այն որոշումը նաև կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Սա իշխանության անպատրաստ լինելու նշան է»,- ասաց Սարգսյանը։

Նրա համոզմամբ, նման արտահայտությունները պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի համար բացարձակապես անընդունելի են։
«Հարցադրումները հնչել են, դուք էլ՝ որպես իշխանություն, պարտավոր եք հանրային պատասխան տալ։ Վախենո՞ւմ եք բանավեճից։ Նորմալ է՝ վախեցեք, բայց գնացեք ու պատասխան տվեք հարցերին։ Հասարակությունը տեսնում է, որ դուք չունեք այդ պատասխանները։ Ամբողջ հայ ազգը գիտի, որ չունեք»,- նշեց Նաիրի Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր է, որ հայտարարագրման համակարգը կյանքի կոչվի, Սարգսյանը վստահորեն արձանագրում է․
«Մենք ոչ միայն ցույց ենք տալիս այս համակարգի բացասական հետևանքները, այլև առաջարկում ենք իրատեսական լուծումներ։ Այո, կարելի է ունենալ հայտարարագրման համակարգ, բայց այն պետք է ներդնել այլ ձևաչափով՝ այնպես, որ ծառայի մարդկանց, ոչ թե վնասի։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ի վիճակի չեն նման բան իրականացնել»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն էր կատարել՝ «Գրում եմ, որ 2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, բարձրաձայնեք, որ ուրիշներն էլ ստանան։ Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն, Դուք էլ մոդային եք հետեւում։ Փոխարինե՛նք մոդան նորակերտ պետականությամբ»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան