Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:07 14-05-2025

Ռուսաստանում արգելվել է տնային պայմաններում պահել վտանգավոր կենդանիների 121 տեսակ. Garant

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է վտանգավոր կենդանիների թարմացված ցանկը, որոնց արգելվում է պահել տնային պայմաններում։ Փաստաթղթում ներառված է ընդհանուր առմամբ 121 տեսակ՝ դասակարգված որպես մարդու կյանքի և առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող։

Ցանկում ընդգրկված են խոշոր գիշատիչներ, ինչպես, օրինակ, վագրեր, առյուծներ, արջեր և գայլեր, ինչպես նաև կոկորդիլոսներ, շնաձկների որոշ տեսակներ, թունավոր և խեղդող օձեր, վտանգավոր սարդեր ու կարիճներ։ Բացի այդ, արգելքը տարածվում է թռչունների, ձկների, երկկենցաղների և կաթնասունների մի շարք էկզոտիկ տեսակների վրա։

Այս սահմանափակման նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն է, ինչպես նաև վայրի կենդանիների պահպանությունն ու բարօրությունը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում