Մամուլ 1 տարի առաջ - 07:50 14-05-2025

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, եւ կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվելու քրեական հետապնդումից եւ անցնելու զինվորական ծառայության ստորեւ նշված եղանակներով.

«1) 24 ամիս ժամկետով
2) 12 ամիս ժամկետով եւ 2,5 մլն դրամ պետբյուջե վճարելով
3) 6 ամիս ժամկետով եւ 5 մլն դրամ պետբյուջե վճարելով
4) 1 ամիս ժամկետով եւ 8 մլն դրամ պետբյուջե վճարելով
5) Զինվորական ծառայության փոխարեն՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելով»:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ, վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։ Պաշտպանության նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը՝

««Զինվորական ծառայության մասին եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջների համաձայն՝ 67 քաղաքացի, ՀՀ պետական բյուջե վճարելով 2.5 մլն դրամ, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջների համաձայն՝ 71 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 15 մլն դրամ, որից 63 քաղաքացին՝ 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած, 8-ը՝ սահմանված ժամկետում զինվորական հաշվառման չկանգնած։

Մինչեւ սույն թվականի մայիսի 5-ը ՀՀ 2 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 2,5 մլն դրամ եւ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 12 ամիս ժամկետով։

24 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 8 մլն դրամ եւ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 1 ամիս ժամկետով»,- նշեցին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։
Այս տեմպերով հայկական բանակը դառնում է «աղքատների» բանակ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց