Արտաքին 1 տարի առաջ - 20:07 13-05-2025

Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Swift Response զորավարժությունները

Նորվեգիայի հյուսիսում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արագ արձագանք» («Swift Response) խոշոր զորավարժությունները՝ ԱՄՆ բանակի գլխավորությամբ:

Այս մասին հաղորդում է նորվեգական NRK լրատվամիջոցը:

Թրոմս կոմսությունում մեկնարկած զորավարժությունները, որոնք, բացի Նորվեգիայից, տեղի կունենան նաև Շվեդիայում, Լատվիայում և Լիտվայում, կներառեն մոտավորապես 7000 զինվորի ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից։

Մայիսի 13-ին զորավարժությունները սկսվել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Հունգարիայից 400 դեսանտայինների օդադեսանտային վարժանքներով։

Զորավարժությունների նպատակն է ուժեղացնել դաշինքի ուժերի պատրաստվածությունը և նրանց կարողությունը՝ արագ տեղակայվելու Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան տարածաշրջաններում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում