Ներքին 1 տարի առաջ - 17:50 13-05-2025

Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ

Oragir.News-ն այսօր տեղեկացրել էր, որ մայիսի 13-ին, ժամը 09:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին սուզվել է ջրի մեջ և դուրս չի եկել։ Տեղում պարզվել է՝ ջրահեղձ եղած քաղաքացին ծնված է 1990 թվականին։

Oragir.News-ի հետ զրույցում Լուսաղբյուր գյուղի վարչական ղեկավար Վոլոդյա Պոլոյանը մանարասներ ներկայացրեց դեպքի վերաբերյալ։

«Մեր գյուղից չի եղել։ Եթե չեմ սխալվում՝ գյումրեցի է եղել։ Հայրը և որդին միասին են եղել։ Տղան սայթաքել է և ընկել ջուրը։ Ջուրը, երևի, սառն է եղել։ Չի դիմացել այդ սառնությանը, հնարավոր է՝ մկաններն են բռնվել կամ ինքնազգացողությունը վատացել է, ու չի կարողացել լողալ»,- ասաց նա։

Պոլոյանը նշեց նաև, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ անձրևային և ցուրտ եղանակին։ «Սմավերդի» լիճը ձկնորսության հայտնի վայր է, որտեղ երբեմն մի քանի հարյուր մարդ է գալիս ձուկ որսալու նպատակով։

«Ասում են՝ ողջ գիշեր ձկնորսությամբ է զբաղվել, երևի՝ հոգնած է եղել։ Արդեն առավոտյան քայլելով գնացել է տուն, հայրը եկել է հետևից։ Ոտքը սայթաքել է, ու հենց ամենախորը հատվածում է ընկել ջուրը։ Հայրը ոչինչ չի կարողացել անել, փորձել է ձգվել, օգնել, բայց չի հասցրել»,- նշեց նա։

Վարչական ղեկավարը հավելեց, որ ջրասույզ եղած տղամարդը 5 անչափահաս երեխայի հայր էր։ Ինքն անձամբ գյուղացիների հետ գնացել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու, սակայն, իր խոսքով՝ անզոր են եղել՝ մինչև ջրասուզակների ժամանումը։ Մարդու դին հայտնաբերվել և դուրս է բերվել մի քանի ժամ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան