Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:19 13-05-2025

Թրամփը փորձում է միջամտել Քաշմիրի հարցին. Հնդկաստանը սա բացառում է

Տասնամյակներ շարունակ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում արգելված թեմա է համարվել երրորդ կողմի միջնորդությունը՝ հատկապես Պակիստանի հետ երկարատև Քաշմիրի հակամարտության հարցում։

Իսկ ովքեր ներսից ծանոթ են այս իրավիճակին, չեն զարմանում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտնի իր ոչ ավանդական դիվանագիտությամբ, դիպել է ցավոտ նյարդին Դելիում։
Շաբաթ օրը նա սոցիալական ցանցերում հայտնել է, որ Հնդկաստանը և Պակիստանը չորս օր տևած բախումներից հետո համաձայնել են «լիարժեք և անհապաղ հրադադարի»` ԱՄՆ միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Ես պատրաստ եմ աշխատել ձեր երկուսիդ հետ, որպեսզի տեսնենք՝ արդյոք հազար տարի հետո հնարավոր է որևէ լուծման հասնել Քաշմիրի հարցում»։

Քաշմիրի հակամարտությունը սկսվել է դեռ 1947 թվականին, երբ Հնդկաստանը անկախացավ բրիտանական տիրապետությունից և բաժանվեց՝ ստեղծելով Պակիստանը։ Երկու հարևաններն էլ ամբողջությամբ են հավակնում Քաշմիրին, սակայն իրականում վերահսկում են դրա միայն մի մասը։

Տասնամյակների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ երկկողմ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Հնդկաստանը Քաշմիրը համարում է իր անբաժանելի մասը և բացառում է ցանկացած բանակցություն՝ հատկապես երրորդ կողմի միջոցով։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում