Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 09:36 13-05-2025

Ձորաղբյուրում հայտնի «Խնձորնոց» հյուրանոցի բակում կախված վիճակում տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում գործող «Խնձորնոց» կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում կախված տղամարդու դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, երկաթե ձողից կախված վիճակում, ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։ Իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և նշված հյուրանոցային համալիր էր ժամանել իր կողմից վարած «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենայով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները