Ուղիղ եթեր
Ժողովրդավարության համար մահացու վտանգ է ստեղծվում   
copy image url

Ժողովրդավարության համար մահացու վտանգ է ստեղծվում   

Միտք Ներքին 5 ժամ առաջ - 09:00 13-05-2025
Օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով ընդդիմության քննադատություններին, դուրս եկավ հավասարակշռությունից ու սկսեց բղավել։ «Սևանի ափին քեզ որտեղի՞ց տուն, դու ի՞նչ իրավունք ունես՝ Սևանի ափին տուն ունենաս, մի հատ էլ գաս, էստեղ կոռուպցիայի մեջ մեղադրես»,- գոռացել է նա։ Հետո պարզվեց, որ հասցեատերը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է, որը Սևանի ափին առանձնատուն ունի։

Դրվագն ուշագրավ է արժեբանական առումով։ Վտանգավոր ակնարկ է հնչում, թե երկրի ղեկավարը կարող է որոշել, թե ով որտեղ իրավունք ունի տուն ունենալու։ Այսպիսի բան հնարավոր է այն պարագայում, երբ երկիրը կաստայական, ռասայական բաժանումներ ունի ու գոտիավորված է, թե ով որտեղ կարող է ապրել։

Արդյո՞ք Հայաստանը գոտիավորված է, իսկ հասարակությունը կաստայական, թե՞ այդպիսի գոտիավորումն ու բաժանումը Փաշինյանի երևակայության արդյունքն է։

Տարիներ առաջ, երբ ուղղորդված ատելություն էր գեներացվում հասարակության մի մասի նկատմամբ, այդ ժամանակ էլ Փաշինյանն, անդրադառնալով ԵՊՀ այն ժամանակվա ռեկտոր Արամ Սիմոնյանին, ասել էր, թե նա Հայաստանում ապրելու իրավունք չունի։ Հավանաբար՝ այս հակաքաղաքակրթական, հակամարդկային մոտեցումը Փաշինյանի մոտ զարգացել է ժամանակի ընթացքում։ Ու այդ սխալ մոտեցումը սողալով հասել է արդեն խորհրդարան ու հնչում է ամենագլխավոր ամբիոնից, հիմք տալով ենթադրելու, որ այն ոչ թե մեկ հոգու ոչ համարժեք մոտեցումն է, այլ շուտով դառնալու է օրենք։ Այդպիսի ենթադրության հիմք է այն, որ խոսքը հնչել է օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնից, որտեղից հնչող խոսքերի մի մասը ժամանակի ընթացքում դառնում է օրենք։

Հասարակության ներսում արհեստական բաժանումները վերացել են 20-րդ դարում, սակայն դրանց հետքերը մնացել են դեռ ներկայում։ Օրինակ՝ նացիստական Գերմանիայում հրեաների համար սահմանափակումներ էին կիրառվում։ Բայց հիմա այդպիսի բաներ չկան այդ երկրում։ ԱՄՆ-ում նեգրերի հանդեպ խտրականությունը վերացավ Մարտին Լյութեր Քինգի պայքարի շնորհիվ, որից հետո ԱՄՆ-ն իսկապես դարձավ գերտերություն։ Որոշ երկրներում, դեռ պահպանվում են կաստայական կամ ռասայական բաժանումների հետքեր, բայց դրանք օրենքով հիմնավորված չեն։

ՀՀ-ն գոտիավորված չէ։ ՀՀ օրենքներով ու սահմանադրությամբ՝ քաղաքացիների միջև իրավական տարբերություններ չկան։ Կաստաներ չկան։ Ժողովուրդը տեսակների կամ նման այլ դասակարգային բաժանումների չի ենթարկվում։ Բոլորը հավասար են օրենքի առաջ ու հավասար իրավունքներ ունեն։ Հետևապես՝ «Սևանի ափին քեզ որտեղի՞ց տուն, դու ի՞նչ իրավունք ունես՝ Սևանի ափին տուն ունենաս» հարցադրումն ինքնին անհիմն է, հակաժողովրդավարական ու հակամարդկային։

Լավատեսների դիտարկմամբ՝ Փաշինյանը պարզապես բարկացել էր ու ավելորդ բաներ ասաց, որը սթափ ժամանակ չէր ասի։ Այսինքն՝ եթե նա հանդարտ լիներ, ապա նման բան չէր ասի գործընկերոջը, քանի որ կգիտակցեր դրանց հակաքաղաքակրթական, հակամարդկային իմաստը։ Եթե իրոք այսպես է, ապա կարելի է ենթադրել, որ բարկության պահերին Փաշինյանի մոտ բացահայտվում է նրա հակաժողովրդավարական ու հակամարդկային դիրքորոշումը։

Կարճ ասած՝ հասարակության բաժանումներն ու խտրականությունը, հարձակումներն իրավահավասարության վրա մահացու են ժողովրդավարության համար։ Եթե հոգեբույժները մասնագիտական եզրակացություն անեն, որ Փաշինյանն աֆեկտի մեջ է այսպիսի սխալ բաներ ասել, ապա հանրությունը նրանից օրինակ չի վերցնի ու նույն սխալ բաները չի կրկնի, չի փորձի սպանել ժողովրդավարությունը։ Եթե մասնագետներն անտարբեր մնան, ապա կարող ենք ասել, որ ժողովրդավարության համար մահացու վտանգ կա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»