Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:55 12-05-2025

ՌԴ-ն պետք է նախ հրադադար հաստատի, ապա միայն բանակցություններ սկսի. DW

Գերմանիայում կարծում են, որ ՌԴ-ն պետք է նախ հրադադար հաստատի, ապա միայն բանակցություններ սկսի։ «Հաջորդականությունը պետք է այսպիսին լինի՝ նախ հրադադար, հետո՝ բանակցություններ. դա է թելադրում առողջ մտածողությունը»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերի գրասենյակի ղեկավար Թորստեն Ֆրայը։ Նրա կարծիքով` Ստամբուլում բանակցությունները հրադադարի բացակայության պայմաններում «իմաստ չունեն»։ Եթե Մոսկվան չհամաձայնի Կիևի դաշնակիցների պահանջին՝ 30-օրյա հրադադարի վերաբերյալ, ապա նրա նկատմամբ կկիրառվեն «զգալի» պատժամիջոցներ, նախազգուշացրել է Ֆրայը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել էր Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ բանակցություններ անցկացնել Թուրքիայում մայիսի 15-ին։

Իսկ Դոնալդ Թրամփն իր հերթին վստահություն էր հայտնել, որ այդ բանակցությունների ընթացքում Կիևը կկարողանա պարզել՝ ես «հնարավո՞ր է որևէ պայմանավորվածություն», և եթե ոչ, ապա Եվրոպայի ու ԱՄՆ-ի ղեկավարները «կհասկանան, թե ինչ փուլում է իրավիճակը, և կկարողանան համապատասխան քայլեր ձեռնարկել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում