Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:15 12-05-2025

Ռուսաստանը նախատեսում է ալկոհոլ վաճառել կենսաչափական տվյալների միջոցով. TASS

Ռուսաստանի առևտրի նախարարությունը պատրաստվում է ներդնել վերահսկողության նոր մեխանիզմ, որի միջոցով ալկոհոլային խմիչքների վաճառքը կկապվի գնորդների կենսաչափական տվյալների հետ։ Այս մոտեցումը նպատակ ունի սահմանափակելու անչափահասների կողմից նման ապրանքների գնումը։

Կենսաչափական տվյալները ներառում են մարդու ֆիզիկական կամ կենսաբանական եզակի բնութագրերը՝ դեմքի արտահայտություն, ձայն, մատնահետքեր կամ աչքի բիբ։ Նոր համակարգը նախատեսում է, որ ալկոհոլ գնող անձը կարող է նույնականացվել հատուկ սարքի միջոցով՝ առանց անձնագրի։ Օրինակ՝ դեմքի սկանավորման համակարգը կհաստատի, որ տվյալ անձը հասել է ալկոհոլ գնելու տարիքին։

«Սա հնարավորություն կտա կանխելու վաճառքը այն անձանց, ովքեր, օրինակ, տարիքի սահմանափակման պատճառով իրավունք չունեն գնելու»,- նշել է առևտրի փոխնախարար Ռոման Չեկուշովը։

Համակարգի փորձնական ներդրումը նախատեսվում է իրականացնել արդեն այս տարվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում